Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայրաքաղաքում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցված Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ երկարությամբ և երթևեկելի մասի 21մ լայնությամբ ճանապարհահատված: Մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանն ուղղված Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է, որը նաև զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային հոսքերից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է ծրագրի առաջին փուլով իրականացված աշխատանքներին: «2014 թվականին մայրաքաղաքի զարգացման ծրագրերի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում ճանապարհաշինությունը: Այս ուղղությամբ անցնող տարում մենք մայրաքաղաքի համար կարևոր նշանակության մի քանի ճանապարհներ շահագործման հանձնեցինք, որոնցից մեկն էլ այս ճանապարհահատվածն է: Երևանի գլխավոր հատակագծով սա դեռ խորհրդային տարիներին է նախատեսված եղել` որպես Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհ, և ծրագրի առաջին փուլով մենք իրականացրեցինք առայժմ այս հատվածի շինարարությունը»,- ընդգծել է քաղաքապետը: Ճանապարհահատվածը շահագործման հանձնելու պաշտոնական արարողության ժամանակ, քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ասֆալտապատվել է շուրջ 27000 քմ մակերես: Աշխատանքների շնորհիվ լայնացվել է ճանապարհի երթևեկելի մասը՝ ապահովելով 4-6 երթևեկելի գոտիներ: Մեկ առանձնացված երթևեկելի գոտի էլ կառուցվել է հարակից թաղամասի բնակչությանն սպասարկելու համար: Տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, կառուցվել են նոր մայթեր: Փողոցն ամբողջ երկայնքով ապահովված է ջրահեռացման համակարգով: Շինարարության ընթացքում ամբողջովին փոխվել են տվյալ հատվածում առկա հաղորդուղիները: Ճանապարհն ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխանող, էներգախնայող լուսավորության համակարգով: Նշվել է նաև, որ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման ազդեցության տակ ընկնող տարածքների հողօգտագործողներին տրամադրվել են համապատասխան փոխհատուցումներ: Տեղում՝ նախագծի մոտ, քաղաքապետին նաև զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն ծրագրի հաջորդ փուլի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2016թ.: Առանձնակի կարևորելով նոր ճանապարհային հանգույցի ընձեռած հնարավորությունները՝ քաղաքապետը նշել է, որ այն ևս կկառուցվի ժամանակակից պահանջներին համապատասխան: «Ծրագրի հաջորդ փուլով նախատեսում ենք Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցել շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային խոշոր հանգույց՝ թունելային երկու բացվածքներով: Այն Արտաշատի խճուղու լայնացման արդյունքում կապահովի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի տրանսպորտային հոսքերի անխափան ելքը դեպի մայրաքաղաքի հարավային ավտոճանապարհային դարպաս և դրանով իսկ զգալիորեն կբեռնաթափի նաև փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վստահեցնելով, որ մայրաքաղաքում երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչ մասը կազմող շրջանցիկ նոր ճանապարհների կառուցման աշխատանքները առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական: Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհատավածը: Ճանապարհի հնարավորություններին տեղում ծանոթացել է նաև Երևանի քաղաքապետը: Դեռ խորհրդային տարիներից նախատեսված այս ճանապարհի կառուցումն իրականացվել է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Հարկ է նշել, որ այն կառուցելու անհրաժեշտությունը հենց տեղի բնակիչների կողմից էր բարձրացվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ անմիջական հանդիպման շրջանակում, որը և կարճ ժամանակ անց կյանքի կոչվեց: «Աշխատանքներն ընթացել են բավական բարդ պայմաններում: Տեղանքով պայմանավորված՝ որոշ հատվածներում նաև ժայռի պայթեցման աշխատանքներ ենք կատարել: Այդ ճանապարհահատվածը երկար տարիներ սպասված էր մեր բնակիչների կողմից, քանի որ այն զգալիորեն կրճատում է տրանսպորտի՝ մի զանգվածից մյուսը գնալու ժամանակահատվածը: Նախկինում, ըստ էության, իրար կողքի գտնվող մի զանգվածից մյուսը տեղափոխվելու համար տրանսպորտային միջոցները ստիպված էին շրջանցիկ երկար ճանապարհով անցնել: Իսկ այժմ այդ խնդիրն այլևս կարգավորված է», - ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց խնդրանքը չմերժելու և ծրագիրը կյանքի կոչելու համար՝ հարակից տարածքի բնակիչները նշել են, որ ճանապարհն իսկապես անհրաժեշտություն էր ու սպասված՝ տարածքի հազարավոր բնակիչների համար:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia