Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՃՈ նախկին աշխատակիցը խաբեությամբ խոշոր չափի գումարներ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանի կողմից խոշոր չափերով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանը, թաքցնելով 2012 թվականի մայիսին համակարգից ազատված լինելու հանգամանքը, չարաշահել է քաղաքացիների վստահությունը՝ հափշտակելով խոշոր չափերով գումարներ։ Նախաքննությամբ բացահայտվել է խարդախության 3 դրվագ. 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Զադորկինին պատկանող 1300 քմ հողամասը, Սամոդուրովայի անվամբ սեփականաշնորհելուն աջակցելու պատրվակով, խաբեությամբ և ամուսիններ Տատյանա Սամոդուրովայի ու Վասիլի Նովիկովի վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններիցս շարունակաբար հափշտակել է խոշոր չափերով՝ 920.000 ՀՀ դրամ: 2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, իր ծանոթի միջոցով ծանոթացել է Արմենի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով` վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ: 2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, կրկին իր ծանոթի միջոցով ծանոթացել է Էդուարդի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով` վարորդական իրավունքի վկայական ստա-նալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում 2013 հուլիսի 15-ին Հմայակ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագ) ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նույն թվականի օգոստոսի 27-ին քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալ Հմայակ Պողոսյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով: Հետախուզվող Հմայակ Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվել է և 2014 թվականի նոյեմբերի 07-ին տեղափոխվել Հայաստան: Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է և Հ.Պողոսյանին մեղադրանք առաջադրվել: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ: 2014 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հասատատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հ.Պողոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության Վանաձորի հաշվառման և քննման բաժանմունքում` որպես տեսուչ, և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2012 թվականի մայիսի 24-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ դատարանը կիրառել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է պատժի կրումից: Նշված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` ոստիկանության մայոր Հ.Պողոսյանը 2012 թվականի մայիսի 24-ին ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia