Yerevan, 23.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հակառակորդին չհաջողվեց «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխել

«Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլև բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին' մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավե լի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը և հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը»: Սա հատված է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձից: Օհանյանը կարեւորել է փաստը, որ շարունակվել են պաշտպանության ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի ինժեներական կահավորման բարելավման, ժամանակակից արգելափակոցների, ծուղակների և տեխնիկական միջոցների տեղադրման, հումանիտար ականազերծման, զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրության լրամշակման աշխատանքները: «Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատահարների նվազեցման և աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում: Ձևավորվեցին նաև այնպիսի գեղեցիկ ավանդույթներ, ինչպիսիք են մարզերում զորամիավորումների հրամանատարության հանդիպումներն իրենց զինվորների ծնողների հետ և զոհված զինծառայողների ծննդյան ու զոհվելու օրերին այցելությունները նրանց ընտանիքներին: Անցնող տարին մենք սկսեցինք «արատավոր բարքերի դեմ պա յքարի» նշանաբանով և համագործակցելով դպրոցների, բուհերի, հասարակական ու պետական տարբեր կառույցների հետ՝ կարողացանք կարգապահության ոլորտում իսկապես բարձր ցուցանիշներ արձանագրել: 2014 թվականը պատմության մեջ կմնա նաև որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվաճումները պաշտպանելու իր վճռականությունը: Չնայած հակառակորդի կողմից «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին և անգամ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը դարանակալ հարվածով խոցելու ամոթալի քայլին՝ Հայկական բանակը չտրվեց սադրանքի և, գործնականում կիրառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողացավ պատվով դուրս գալ իրավիճակից: Հակառակորդն իր դավադիր քայլերի համար վճարեց բազմապատիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով Հայկական բանակին թույլ տվեցին պահպանել Հայոց երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը: Եվ այսօր, մեր մերձավորներին շնորհավորելով Ամանորի առթիվ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք' առաջին հերթին պիտի «Հավերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին: Ու նաև պիտի հպարտանանք այն զինվորներով ու հրամանատարներով, ովքեր հեռվում գտնվող միջազգային զորավարժարաններից զորավիգ եղան խրամատներում կանգնած իրենց մարտընկերներին: Հիշե՛նք միջազգային զորավարժությունների ընթացքում հայկական ստորաբաժանումների բարձր արդյունքները, հայկական անձնակազմերի հաղթական մասնակցությունը «Տանկային բիաթլոն-2014» մրցումներին, միջազգային մրցույթ-հավաքում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների նվաճած երեք ու կես տասնյակ մեդալները և Հայաստանում նմանատիպ հավաքներ անցկացնելու իրավունքի նվաճումը: Սիրելի հայրենակիցներ Սկսվում է 2015 թվականը, որը բոլորիս համար ոչ միայն նոր հույսերի ու սպասումների տարի է, այլև երբևէ չսպիացող վշտի հարյուրամյա տարելիցը: Ոգեկոչելով մեր բյուրավոր նահատակների հիշատակը՝ միշտ պիտի հիշենք, որ հայրենի շեներում թե տարագրության ճամփաներին նրանք զոհվեցին անկախ Հայաստան ու հզոր բանակ երազելով: Մեր միասնականության շնորհիվ Հայոց բանակն այսօր վստահորեն պաշտպանում է Հայաստանի ու Արցախի սահմանները և այլևս թույլ չի տալու սարսափելի անցյալի կրկնությունը: Ամրապնդե՛նք այդ միասնությունը' պաշտպանելու համար Հայաստանի ազատության ու անկախո ւթյան իրական պահապաններին' այս հաղթական խաղաղությունը ո՛չ թե տոնից տոն, այլ ամե՛ն օր մեզ նվիրող 18-20 տարեկան մեր զավակներին: 2014 թվականին հայոց բանակի բանակի ձեռքբերումները ցայտուն կերպով ապացուցում են, թե հասարակության հետ սերտ համագործակցության և հասարակության օժանդակության դեպքում ի՜նչ հսկայական բարձունքների կարելի է հասնել բանակային կարգապահության և ընդհանրապես զինված ուժերի պատրաստության ոլորտում: Ապացուցում են, որ հայ ժողովրդի համախմբմամբ զորացած Հայոց բանակն անպարտելի է: Այժմ՝ բազում անելիքներով, մարտահրավերներով լի 2015 թվականի նախաշեմին, ես Հայոց բանակի ամբողջ անձնակազմի խորին շնորհակալությունն եմ փոխանցում մեր հասարակությանը՝ զինված ուժերի շուրջը համախմբվելու, ինչպես նաև մեզ վստահելու, հավատալու համար: Վստահ եմ, որ տոնական այս օրերին ամանորյա եղևնիների գույնզգույն շղթաների ու լույսերի միջից դուք անընդհատ տեսնում եք նաև զինվորական համազգեստները հագին Արաքսից մինչև Տավուշ, վերաբնակեցվող Մարտակերտ ու Օմարի լեռնանցք' մարտական հենակետերում Հայաստանն ու Արցախը պաշտպանող զինվորների ու նրանց հրամանատարների, Աֆղանստանում, Կոսովոյում ու Լիբանանում շնորհակալ առաքելություն իրականացնող խաղաղապահ զինծառայողների պայծառ դեմքերը: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների առթիվ, և թող 2015-ը դառնա համազգային նվաճումների, հայրենանվեր բոլոր մտահղացումների ու նախաձեռնությունների իրականացման տարի: Աստված մեզ պահապան: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ»:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia