Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ. Կարեն Անդրեասյան

Օմբուդսմենի հայտարարությունը՝Գյումրու ոճրագործության հետևանքով տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ  Երեկ՝ մինչև ուշ գիշեր, ես և իմ ներկայացուցիչներն այցերի, արագ արձագանքումների և այլ եղանակներով դիտարկել ենք Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքը, ինչպես նաև ոստիկանության բաժիններում իրավիճակը: Այսօր ես հարուցել եմ համապատասխան վարույթներ, որոնց արդյունքում կուսումնասիրվեն պատասխանատու պետական բոլոր մարմինների գործողությունները, և դրանց կտրվեն իրավական գնահատականներ: Մինչ այդ ներկայացնում եմ իմ նախնական գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները.
  1. Կրկին վերահաստատում եմ հունվարի 15-ի առավոտյան արված հրապարակային պնդումս առ այն, որ միջազգային իրավունքի, Հայ-ռուսական միջպետական պայմանագրի, Հայաստանի Սահմանադրության և օրենսդրության համապատասխան՝ Գյումրիում կատարված սպանությունների գործը պետք է քննության ենթարկվի Հայաստանի Հանրապետության իրավապահ և դատական համակարգի կողմից: Կրկնում եմ նաև ավելի վաղ արված այն պնդումս, որ ոճրագործության մեջ մեղադրվող անձը պետք է փոխանցվի հայկական կողմին ՀՀ Գլխավոր դատախազի գրավոր պահանջով: Ընդ որում, իրավական ճիշտ եզրույթն ու կարգավորումը ոչ թե արտահանձնումը կամ հանձնումն է, այլ փոխանցումը:
  2. Ոստիկանությունը պետք է հանրությանը պատշաճ ներկայացնի և մանրամասն հիմնավորի իր կողմից երեկ կատարված գործողությունները, իսկ մենք բոլոր դրվագներով ոստիկանությանը կներկայացնենք մեր հարցապնդումները և կհրապարակենք արդյունքներն ու մեր վերջնական գնահատականները: Մինչ այդ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում խաղաղ հավաքների ընթացքում օրինապաշտ ցանկացած քաղաքացու ոստիկանության անհիմն բերման ենթարկելու կապակցությամբ: Հավաքի խաղաղ ընթացքը խախտող գործողություններում չներգրավված անձանց հավաքի վայրից հեռացնելը կամ բերման ենթարկելը չի կարող համարվել իրավաչափ:
  3. Ինչ վերաբերում է հավաքի որոշ մասնակիցների կողմից հավաքի այլ մասնակիցների և ոստիկանների ուղղությամբ քարեր նետելուն, ապա այս գործողություններն ակնհայտորեն որևէ կերպ չեն կարող տեղավորվել խաղաղ հավաքի պաշտպանության շրջանակներում: Նշված անձինք ենթակա էին հեռացման հավաքի անցկացման վայրից, քանի որ Ոստիկանության պարտականությունն է ոչ միայն պահպանել հասարակական անվտանգությունը և կարգը, այլև աջակցել հավաքի անցկացմանը և պաշտպանել հավաքի մասնակիցների իրավունքները:
  4. Հասկանալով և կիսելով մեր համաքաղաքացիների ցավը, վրդովմունքը և շատ դեպքերում արդարացի դժգոհությունը՝ միաժամանակ հիշեցնում եմ, որ ցանկացած հակաիրավական գործողություն կարող է, ըստ օրենքի, արժանանալ պետական մարմինների համաչափ արձագանքին:
  5. Հատուկ անհանգստությամբ տեղեկացա նաև, որ գիշերն, ի թիվս այլ քաղաքացիական ակտիվիստների, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, ինչն առաջին իսկ հայացքից տարակուսելի է թվում: Ակնկալում եմ ոստիկանության արժանահավատ հիմնավորումները և համապատասխան քայլերը՝ տեղի ունեցածի վերաբերյալ: Նախկինում նշել ենք և այժմ էլ կրկնում ենք, որ անթույլատրելի է իրավապաշտպանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն:
  6. Երեկ Գյումրիում և Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Խզմալյանը, Կարեն Հարությունյանը, Կարո Եղնուկյանը, Դվին Իսանյանսը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Կարապետ Ռուբինյանը տարվել են ոստիկանության բաժիններ: Իմ տեղակալը, աշխատակազմի ղեկավարը և արագ արձագանքման աշխատակիցները գիշերը՝ մինչև ժամը 03:40-ը, այցելել են Երևանի Կենտրոնի, Նոր Նորքի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի, Մալաթիա-Սեբաստիայի և Գյումրիի ոստիկանության բաժիններ և հանդիպել բերման ենթարկված քաղաքացիների հետ: Իմ ներկայացուցիչների այցերը և մուտքը ոստիկանություն հիմնականում եղել են անարգել՝ բացառությամբ Գյումրու ոստիկանության բաժնի, որտեղ խոչընդոտվել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հանդիպումը բերման ենթարկվածների հետ: Նմանատիպ խոչընդոտներն անթույլատրելի են և չեն նպաստում ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրության վստահության ձևավորմանը:
Ոստիկանությանը դարձյալ հորդորում եմ հնարավորինս աջակցել խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև ապահովել ցույցի մասնակիցների անվտանգությունը՝ այդ թվում բոլոր սադրիչների հակաիրավական գործողություններից: Ոստիկանությունը պետք է զերծ մնա մարդկանց իրավունքների իրավաչափ իրացման ցանկացած խոչընդոտից: Հավաքը համարվում է խաղաղ, քանի դեռ առկա չեն համոզիչ և ծանրակշիռ ապացույցներ այն մասին, որ այն անձինք, ովքեր կազմակերպել կամ մասնակցում են համապատասխան հավաքին, անձամբ կկիրառեն, կոչ կանեն կամ կհրահրեն անմիջական բռնություն: Ընդ որում, բռնություն կիրառելու մտադրության ապացուցման բեռը կրում է պետությունը: Իմ զորակցությունն եմ հայտնում երեկ քաղաքացիների և ոստիկանության բախումների հետևանքով բոլոր տուժածներին և մաղթում առողջության շուտափույթ վերականգնում:   Կարեն Անդրեասյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank