Yerevan, 22.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սկսել ենք չափել զոհերի քանակով

Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին մեկ տարում շեշտակի աճ է գրանցել: Ընդարձակվել է հրադադարի խախտման աշխարհագրությունը, իսկ լարվածությունն այնքան է մեծացել, որ այն արդեն գնահատում են զոհերի քանակով: Նման կարծիք հայտնեցին փորձագետները հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին նվիրված քննարկման ժամանակ: Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է: Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «նախահարձակ հակառակորդը' ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: Ըստ նույն աղբյուրի՝ կանխարգելիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է Արդրբեջանի մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա: Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական կողմը նախագահ Իլհամ Ալիևի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավելևս' շփման գծում «ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը»: Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական տեսանկյունից մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ուղղակի լարվածությունն է շեշտակի աճել, և վերջինիս աշխարհագրությունն է ավելի ընդգրկուն դարձել: «Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ կարևոր միտում է նկատվում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունն այնքան է մեծացել, որ զոհերի քանակով է որոշվում», - հայտարարեց Կիրակոսյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, որը տեղի ունեցավ այս տարվա հունվարի 2-ից՝ ներկայացվելով որպես անվտանգության նկատառումներով արված քայլ, ոչ թե ավելացրեց, այլ պակասեցրեց երկրի անվտանգությունը: «ԵՏՄ-ում Հայաստանն ավելի պակաս ապահով է անվտանգության տեսանկյունից, քան նախկինում»,- կարծում է վերլուծաբանը: «Մեդիա կենտրոնի» և Հայաստանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի գրասենյակի նախաձեռնությամբ հունվարի 26-ին տեղի ունեցավ քննարկում «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով: Քննարկման բանախոսներն են՝ ադրբեջանից փորձագետ, լրագրող Շահին Ռզաևը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը: Շահին Ռզաևի կարծիքով՝ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը զոհերի քանակի աճին բավական ադեկվատ է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել: «Զոհերի քանակն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել և զինվորներ են մահանում կռվում», - նշեց Ռզաևը՝ հայտարարելով, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ թողել է որոշակի ազդեցություն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Դրանով է նա բացատրում Մոսկվայի «ոչ համարժեք արձագանքը» որոշ իրադարձություններին հակամարտության գոտում: Մասնավորաբար, նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռի կործանումից հետո Կրեմլի «զուսպ արձագանքը»: Ադրբեջանում, ըստ բանախոսի, ելնելով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի անարդյունավետությունից, ընդհանրապես կարծում են, որ հայերի հետ քննարկելու բան չկա: Նրա դիտարկմամբ՝ ապագայում լարվածությունը հակամարտող կողմերի միջև դժվար թե պակասի, քանի որ Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, ինչի մասին խոսում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել և պատասխանել Ադրբեջանին: Հայաստանի հասարակությունը և ռազմաքաղաքական էլիտան, ըստ պատգամավորի, պետք է հաշտվի այն մտքի հետ, որ պատերազմն ավարտված չէ, հնարավոր են զոհեր, և պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման տարբեր սցենարների: Պողոսյանի համոզմամբ՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցով: «Արդբեջանն օգնում է իր մեծ եղբորը (խմբ. - Թուրքիա): Բացի այդ՝ նավթի միջազգային գներն անկում են ապրում, ինչը չի կարող չանհանգստացնել նավթարդյունահանող Ադրբեջանի ղեկավարությանը, և խնդիր կա շեղելու հասարակության ուշադրությունը: Բաքուն կորցնում է իր հմայքը Եվրոպայի համար», - նշեց պատգամավորը: Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ լարվածության նախաձեռնողը սահմանին Ադրբեջանն է: «Այն, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, նախաձեռնությունը միշտ գալիս է Արդեբեջանի կողմից: Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, սառեցված չէ», - նշեց քաղաքագետը: Նա հավելեց, որ լարվածություն հրահրելով՝ Բաքուն միևնույն ժամանակ պետք է հասկանա, որ նման կերպ ի չիք է դարձնում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն: Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները նկատեցին, որ տարեց տարի լարվածությունը բարձրանում է հակամարտող կողմերի միջև, ինչը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հեռու է իր հանգրվանից: Փորձագետները կարծում են, որ քաղաքացիական հասարակության մակարդակում հանդիպումները դրական մթնոլորտ կարող է ձևավորել կողմերի հարաբերություններում, սակայն հակամարտության լուծման տեսանկյունից կարևոր են երկրների քաղաքական ղեկավարությունների կամքը և որոշումները:
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia