Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հակադիաբետիկ դեղերն այսուհետև ձեռք են բերվելու Ֆրանսիայից

Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերն այսուհետև գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հանրապետության և մայրաքաղաքի առաջատար էնդոկրինոլոգների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված ընդլայնված քննարկման ընթացքում հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծին: Որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների Դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը: Որոշման ընդունմամբ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79.610.000 ՀՀ դրամ՝ միաժամանակ ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը: «Հակադիաբետիկ դեղերի հաբերի հետ կապված Հայաստանում առկա էին որոշ խնդիրներ: Մրցույթի արդյունքում ձեռք էին բերվել հնդկական արտադրության դեղեր, որի վերաբերյալ հասարակության շրջանում կային սուբյեկտիվ և օբյեկտիվ տարակարծություններ: Այդ դեղը Հայաստանում օօգտագործվեց շուրջ երկու տարի, որի ընթացքում դրանից օգտվեց 40 հազար շահառու: Կային մարդիկ ովքեր հրաժարվեցին այդ դեղից` պատճառաբանելով որ այն թույլ է ազդում, տարբերվում է բրենդայինից: Առողջապահության նախարարության հանձնաժողովային ուսումնասիրությունների արդյունքները, Երևանի քաղաքապետարանի հետ արված վերլուծություններն ու տվյալները ցույց տվեցին, որ հնչեցված կարծիքներն այնքան էլ հավաստի չեն և խնդիրը համատարած չի եղել»,- պարզաբանեց Վահան Պողոսյանը: ՀՀ առողջապահության նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք է բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը` միավոր դեղահաբը 44,7 ՀՀ դրամ: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (Դիաբետոն 60մգ) դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության հիմնավորման համաձայն՝ 2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.500.000 դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12.000.000 դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը տարեկան աճում է 10 և ավելի տոկոս` կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ: 2019թ. անհրաժեշտ կլինի 13.900.000 դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով: Վահան Պողոսյանն ընդգծեց, որ «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունն առաջարկել է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել անվճար` որպես մարդասիրական օգնության: Բժշկական կազմակերպությունները ստացել են հնդկական դեղի եռամսակային խմբաքանակը և այդ դեղն են իրացնելու մինչև ֆրանսիական խմբաքանակի հասնելը: Քննարկման ընթացքում ոլորտի ՀՀ ԱՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանեցին մասնագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին:
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine