Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»


«Դե, սպասիր». մուլտֆիլմից՝ չափազանց պահանջված խաղ

Միջին սերնդի ներկայացուցիչներից շատերը դեռ հիշում են «Դե, սպասիր» խաղը: Այս խաղի պատմությունը սկսվել է 1984 թվականից: Այն ժամանակ Խորհրդային Միության տարածքում առաջին անգամ հայտնվել է «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը: 

Սա այն մշակումներից մեկն է, որը թողարկվել է «Էլեկտրոնիկա» շարքի տակ: Խաղն անմիջապես դուր է եկել խորհրդային երկրի երեխաներին և շուտով դարձել 8-ից 14 տարեկան ցանկացած երեխայի ամենասիրելի և ցանկալի խաղալիքը: Յուրաքանչյուր երեխա է երազել Ամանորին կամ ծննդյան օրը ծնողներից «Դե, սպասիր» ստանալու մասին: 

Թեպետ, հանուն արդարության պետք է ասել, որ մեծահասակներն էլ պակաս հաճույքով չեն խաղացել այն: Խաղի իմաստն այն է, որ գայլը պետք է որսա այն բոլոր հավկիթները, որոնք թափվում են հավաբներից, ուստի մարդիկ այս խաղին կպցրել են նաև «ձվաորս» մականունը: «Դե, սպասիր»-ը որոշակիորեն կարելի է համարել խաղային կցորդիչ: Այն հանդիսանում է «Nintendo» ընկերության թողարկած «EG-26» խաղի պատճենը, որի մասին ԽՍՀՄ-ում ոչինչ հայտնի չէր: 

Խորհրդային արդյունաբերությունը հաջողությամբ պատճենել է այդ խաղը: Առաջին թողարկված խաղի հիմնական հերոսները եղել են գայլն ու նապաստակը, բայց որոշ ժամանակ անց հայտնվել է նմանատիպ խաղերի մոտ երեսուն նոր վարկած, և գայլի ու նապաստակի փոխարեն էկրանին հայտնվել են Վինի Թուխը, ութոտնուկը, Միքի Մաուսը և մուլտֆիլմերի այլ կերպարներ, բայց նրանց չի հաջողվել տարածվածությամբ առաջ անցնել այս խաղի առաջին տարբերակից: 

Հետաքրքիր փաստ է այն, որ խաղի համար խորհրդային գիտնականներն ստեղծել են նորարարություններ, օրինակ՝ «KB1013VK1-2» պրոցեսոր կամ «IZHM2-71-01» LCD էկրանը: Այսինքն՝ ԽՍՀՄում այն ժամանակ արդեն իսկ գոյություն են ունեցել նմանատիպ տեխնոլոգիաներ, բայց, չգիտես ինչու, դրանք նման արագ զարգացում չեն ստացել, ինչպես դա եղել է Արևմուտքում: Այն ժամանակ չկար մեկ գործարան, որը ունակ էր խաղալիք արտադրել ամբողջ Խորհրդային Միության համար: 

Որպես ուղեկցող արտադրանք, «Դե, սպասիր»-ն արտադրվել է այնպիսի գործարաններում, որոնք արտադրել են տարբեր սարքեր կամ աշխատել են ռազմարդյունաբերական ոլորտում: Այս առումով տարբեր է եղել նաև պատրաստի արտադրանքի որակը: Լավագույնն են համարվել Սևերոդոնեցկի հաստոցաշինական գործարանի արտադրած խաղերը: 

Հաշվի առնելով այն ժամանակվա միջին աշխատավարձը՝ կարելի է ասել, որ այդ խաղալիքը եղել է թանկ հաճույք. արժեքը սկզբից եղել է 23, իսկ ավելի ուշ՝ 25 ռուբլի: Այնուամենայնիվ, բարձր գինը չի վախեցրել սպառողներին, և խաղը միշտ էլ դեֆիցիտ է եղել: Յուրաքանչյուր դպրոցական պատրաստ է եղել հրաժարվել ամեն ինչից «Դե, սպասիր» խաղն ստանալու համար: Երեխաները անգամ գրպանի ծախսերի և ուտելիք գնելու փողերն են հավաքել խաղալիք գնելու համար: 

«Դե, սպասիր»-ի նման պահանջվածությունը իր մասին բազում լուրերի և լեգենդների տեղիք է տվել: Օրինակ ՝ շատերը հավատացել են, որ եթե հավաքեն 1000 միավոր, ապա էկրանին կարող են տեսնել կարճ մուլտֆիլմ: 

Իհարկե, նման բան հնարավոր չէր, քանի որ այն ժամանակվա տեխնոլոգիաները հնարավորություն չէին տա դա իրականացնել: Ավելացնենք, որ «Դե, սպասիր» դյուրակիր էլեկտրոնային խաղը կարող էր օգտագործվել նաև որպես էլեկտրոնային ժամացույց կամ զարթուցիչ:

 

 

Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանԳործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա Ղահրամանյան