Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար


Միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող պետությունների հետ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնք պատմական, էթնիկ և կրոնական բնույթ ունեն։ Ընդ որում, դրանցից շատերը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված։ Եվ հատկանշական է, որ չնայած դրանց բնույթը տարբեր մեկնաբանությունների է արժանանում, բայց այդ հակամարտություններում ներառված պետությունները, որպես կանոն, ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց շահերը մինչև վերջ։ Օրինակ՝ 1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս կղզի և օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը։ Արդյունքում թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Եվ մինչև այժմ ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, չի ճանաչել այդ երկրի անկախությունը։ Բայց Անկարան դեմ է գնում ամբողջ աշխարհի կարծիքին և շարունակում է ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսին։ Ավելին՝ Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ հայտնված երկրներին ևս քայլեր պարտադրել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ժեստ արեց՝ հանդիպելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Իսկ վերջերս էլ Հյուսիսային Կիպրոսին Թուրքական պետությունների կազմակերպությունում անգամ դիտորդի կարգավիճակ շնորհեցին։

Կարող էին, չէ՞, Անկարայում այնպիսի մոտեցում որգեդրել, թե միջազգային հանրությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ուրեմն իմաստ չկա պայքարելու։ Բայց հակառակն են անում՝ առաջ շարժվելով ոչ թե միջազգային հանրության օրակարգով, այլ Կիպրոսի թուրքական բնակչության շահերի պաշտպանության անվան տակ միջազգային հանրությանը թելադրելով իրենց օրակարգը։ Հետաքրքիրն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեկ այլ հակամարտության դեպքում տրամագծորեն հակառակ դիրքորոշում են որդեգրում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը հանդես չգա արցախահայության շահերի պաշտպանությամբ և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Անկարային և Բաքվին անհանգստացնում է այն, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար, դրա համար էլ Արցախը կայացած պետական ինստիտուտներ ունի, որոնք գործում են։ Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից և հատկապես 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «իրավիճակ է փոխվել»։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը ոչ թե պաշտպանում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, այլ հայտարարում էր, թե ինքը լիազորված չէ բանակցելու, Արցախի ժողովրդի կողմից մանդատ չի ստացել, ուստի Ադրբեջանը պետք է Արցախի հետ խոսի։Այս նույն դիրքորոշումը նա որդեգրել է նաև այսօր՝ առաջ տանելով ուղիղ երկխոսության գաղափարը, բայց մի տարբերությամբ, որ հիմա միաժամանակ հայտարարում է, թե ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Իր այսպիսի մոտեցումն արդարացնելու համար նա նշում է, թե 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն, ինքը չէ, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այլ այդպես է եղել 1991 թվականից սկսած։ Բայց նա դրանով մանիպուլացնում է հանրությանը և դիտավորյալ անտեսում է, որ նախ՝ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացել է վերապահումներով՝ կապված Արցախի շահերի հետ, մյուս կողմից էլ՝ խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, քանի որ Հայաստանը որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, այլ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի ճանաչումը։ Ավելին, իր մոտեցումները հիմնավորելու համատեքստում Փաշինյանը նշում է, թե միջազգային հանրությունը կամ որևէ երկիր չի ճանաչել Արցախի անկախությունը, և Հայաստանը ևս չի ճանաչել։

Բայց նա միտումնավոր չի խոսում այն մասին, որ Հայաստանի օրակարգում մշտապես եղել է Արցախի անկախության միջազգային ճանաչման թեման, ավելին՝ միայն Հայաստանի վետոյի արդյունքում էր, որ 1996 թվականին Լեռնային Ղարաբաղի հատվածը դուրս մնաց քաղաքական դեկլարացիայից, և Բաքուն փորձում էր ազդել գերտերությունների վրա, որպեսզի Հայաստանի վրա ճնշում գործադրեն՝ վետոն հանելու համար: Հետաքրքրական է, որ ադրբեջանական սպառնալիքի ուժգնացմանը զուգահեռ Հայաստանը փորձել է կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ։ Օրինակ՝ 2016 թվականի մայիսի 5-ին կառավարության նիստի ժամանակ հավանություն տրվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Սակայն գործող իշխանությունների օրակարգում Արցախի ճանաչման թեման չի եղել, իսկ այն կատարելու ամենապատեհ առիթները պատերազմի ընթացքում ադրբեջանական ագրեսիան էր ու հայության տեղահանումը։

Նույնիսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ակնարկել այն մասին, որ պատերազմի ընթացքում Հայաստանը կարող էր ճանաչել Արցախը, բայց, չգիտես ինչու, չարեց դա։ Իսկ հիմա Արցախի ճանաչումն ընդհանրապես դուրս է եկել իշխանությունների օրակարգից, այսինքն՝ Փաշինյանն ու իր թիմն այլևս անիմաստ են համարում պայքարել՝ նշելով, թե միջազգային հանրությունն իրենց հորդորում է իջեցնել այդ հարցում նշաձողը։ Իսկ Ադրբեջանը պայքարում է Արցախի հայաթափման համար, դրա համար էլ հայտարարում է, թե ԼՂ հիմնախնդիրն այլևս լուծված է, իսկ նույն միջազգային հանրությունը Բաքվին չի հորդորում իջեցնել նշաձողը։ Թերևս խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող ժողովուրդների և պետությունների հետ, իսկ ՀՀ իշխանությունները պայքարելու ցանկություն ագամ չունեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայով«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»