Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան


Ընտրություն ստրկության և արժանապատվության միջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղաղությունն անվիճելիորեն բոլոր ժամանակներում եղել է մարդկության մեծագույն երազանքը, քանի որ այն ամենաբաղձալի բարիքն է, որ մարդիկ ցանկանում են այս կյանքում: Ինչպես Ցիցերոնն է ասել, «խաղաղությունն այնքան կարևոր է ու բարերար, որ հենց այս բառն է ամենաականջահաճոն մարդկանց համար»: Չէ՞ որ մարդկությանը ամենամեծ չարիք ու աղետ բերում են պատերազմները: Խաղաղությունն էլ ձեռք է բերվում արյամբ, ժողովուրդների առաքինության, ոգու ամրության, պայքարի, հայրենիքին անմնացորդ նվիրումի, խիզախության, պատերազմին մշտապես պատրաստ լինելու, հաղթանակի ձգտման, աշխատասիրության, համերաշխության, ազգային բարձր ինքնագիտակցության, արժանապատվության, զրկանքների ու զոհողությունների պատրաստ լինելու շնորհիվ: Իսկ եթե զիջումների գնալով հնարավոր լիներ խաղաղություն ձեռք բերել, ամենախաղաղ երկիրը պետք է որ Հայաստանը լիներ։

Չէ՞ որ արդեն շուրջ 2000 տարի անընդհատ զիջում ենք և մնացել ենք մի կտոր հողի վրա մի բուռ ժողովուրդ: Խաղաղություն ձեռք չեն բերում գթության, աղերսանքի, լացկանության կամ խղճահարության դիմաց: Չի կարող խաղաղություն ունենալ պարտված, թշնամուն հայրենիք հանձնած, թուրքի կողմից նվաստացված բայց դրանից արժանապատվությունը չվիրավորված, ազգը ուրացող, պարտվածներին մեծարող, պարտության հետ հաշտված, իսկ հաղթողների նկատմամբ երախտամոռ, զոհերի ու հերոսների պատիվը չպահող, հայրենիքի ու պետականության գինը չիմացող ժողովուրդը: Մինչդեռ մեզանից շատերը դեռ միամտաբար հավատում են «խաղաղության դարաշրջան» կոչված այդ պարզունակ ավանտյուրային։ Այդպես էլ չհասկացանք, որ թուրքի կարգախոսն ու ռազմավարական նպատակներից է հային ու Հայաստանը երկրի երեսից վերացնելը։

Աշխարհում վերջին ժամանակներս տեղի ունեցող իրադարձություններն էլ գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ երբ անարդյունք են դառնում բոլոր տեսակի միջազգային պայմանագրերն ու իրավունքի և բարոյական նորմերը, միջազգային կազմակերպությունների ու դատարանների որոշումները, գերիշխող է դառնում ուժը, ի հետևանս՝ պատերազմների արդյունքում են ձևավորվում նոր աշխարհակարգեր, գծվում սահմաններ, ծնվում կամ կործանվում պետություններ ու կայսրություններ, ձեռք բերում անկախություն, ազատություն, ինքնիշխանություն, արժանապատիվ խաղաղություն կամ ստրկություն: Այո, լավագույն ճանապարհը դիվանագիտությունն է, այո, լավագույն ճանապարհը բանակցություններն են, բայց մինչև այն պահը, երբ դրանց արդյունավետությունը դառնում է զրոյական: Ազգերը, ժողովուրդները իրենց գոյատևման ընթացքում մշտապես կանգնած են լինում երկընտրանքի առաջ:

Ընտրության՝ արժանապատվության և ստրկության միջև: Ընտրելով արժանապատվությունը, հնարավոր է՝ նաև պատերազմի միջոցով, դեռ հնարավորություն են ունենում ձեռք բերել (կամ պահպանել) անկախություն, ազատություն ու խաղաղություն, իսկ վատագույն դեպքում՝ արժանապատիվ մահ: Ընտրելով ստրկությունը՝ ստանում են և՛ նվաստացուցիչ պատերազմ, և՛ ծնկաչոք մահ: «Այո, կրնանք, կրնա պատահիլ: Կռվի մեջ նետվողը և՛ կվիրավորվի, և՛ կրնա մեռնիլ: Բայց մեռնելեն վախեցող ժողովուրդը ո՛չ կրնա ապրիլ ու դիմանալ, ո՛չ ալ իրավունք ունի ապրելու, իբրև ուրույն գոյություն, իբրև ջոկ անհատականություն: Եվ իր վախովը ան չազատիր մեռնելե. միայն կմեռնի քաշքշվելով, հյուծվելով, արհամարհվելով ու ոտքի տակ երթալով: Ազատությունը չեն տար, ազատությունը կխլվի:

Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր: Արթունների աշխարհը ընդհանուր է ու միասնական, երազի մեջ ամեն մեկը գնում է իր ճանապարհով»,- գրել է Լևոն Շանթը: Որպես կանոն՝ ավելի հաճախ գոյատևում են ոչ թե ֆիզիկապես ուժեղները, այլ ոգով ուժեղները և նրանք, ովքեր ճկուն են և ճիշտ են կողմնորոշվում, ճիշտ են գնահատում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակները։ Միայն անսկզբունք և թույլ մտածող մարդիկ կարող են հավատալ, որ առանց պատերազմի պատրաստ լինելու հնարավոր է խաղաղություն: Մենք մեր ծնողների կողմից հովանավորված ենք միայն մեր ծննդյան օրից մի քանի տարի, դրանից հետո պարտադրված ենք ինքնուրույն պայքարել և գոյատևել: Ժամանակներն ու քաղաքակրթության զարգացումն էլ ամենևին չեն փոխել մարդկանց ու կենդանիների գոյատևման ու կյանքի իրավունքի համար պայքարի ձևերը։ Դրանք ինչպես եղել են, այնպես էլ մնում են դաժան ու վայրենի։

Իսկ կյանքի իրավունք ստանում են նրանք, ովքեր տիրապետում են պայքարի ու գոյատևման ռազմավարությանը։ Պատերազմներն ու զոհերն էլ կյանքի ու գոյատևման համար են։ Եվ որպեսզի մեր թափած արյունն ու տրված զոհերը իզուր չլինեն և չլինեն հանուն ոչնչի, մենք այլ ելք չունենք, քան մեզ պարտադրված անայլընտրանք պատերազմին միշտ պատրաստ լինելը, պատերազմից չվախենալը: Ամեն գնով պատերազմից խուսափելու, վախենալու այլնտրանքը ստրկությունն է, գաղթականությունը, հայրենիքի կորուստը, անարժանապատիվ ու նվաստացված կյանքը։ Խաղաղությունն ամենևին պատերազմի բացակայությունը չէ, պատերազմից ամեն գնով խուսափելը չէ: Հիմա ամենակարևորը մոլորությանը, վախին, անհուսությանն ու խուճապին չտրվելն է, անելանելիության և պարտության հետ չհաշտվելն է, գոյատևման բնազդը չկորցնելն է։

Չկան այնպիսի ազգեր, որ չվերածնվեն, այնպիսի թակարդներ, այնպիսի գերություն, մղձավանջ, հուսալքություն, որից ելք չլինի, եթե չես հաշտվել ինքնասպանության հետ, չես դադարել հավատալ, որ ելք կա։ Ամենասարսափելին պարտության, կորուստի, ստրկության ու ստրուկի կապանքների հետ հաշտվելն է, դավաճանությունը ներելն ու չպատժելն է, անտարբերությունն է, ատելությունն ու անհամերաշխությունն է։ Մենք այս աննախանձելի և խղճուկ վիճակում հայտնվեցինք մեր խելքից, երկիրն ու պետությունը «փողոցի մարդկանց» վստահելու արդյունքում, մեր բարեկամներին մեզանից վանելու արդյունքում։ Մեր հայրենիքն ու պետությունը դարձան զանգվածների ավերիչ ատելության ու չարության զոհը, մեր անտարբերության ու անհամերաշխության զոհը։ Մենք չպարտվեցինք պատերազմի դաշտում, հայ զինվորը չի կարող պարտվել։ Անգամ օտարների կարծիքով՝ հայ զինվորը բոլոր ժամանակներում աշխարհի ամենախիզախ ու մարտնչող զինվորներից է եղել։

Մենք պարտվեցինք առաջին հերթին բարոյականության դաշտում, դավադրության արդյունքում։ Իսկ երբ «գողը տնից է լինում, եզը երդիկով են դուրս հանում»։ Գոյատևման իրական ուժը գալիս է գաղափարից՝ մտքից, ոգուց, քաջությունից և վճռականությունից, հաղթելու կամքից, պայքարելու կամքից, նվիրումից, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրուց, արժանապատիվ ապրելու կամքից։ «Մինչ դուք նստած եք ձեր հետույքին և սպասում եք, որ ամեն ինչ տեղի ունենա առանց ձեր մասնակցության, կեղծ է, ձեր կյանքը երբեք կյանք չի լինի, դա լավագույն դեպքում կլինի թշվառություն և գոյություն քարշ տալ»,- ասել է ֆրանսիացի գրող, մանկավարժ Ֆրանց Վերտվոլեն: Անհնարին է հաղթել մի ժողովրդի, որը չի ուզում պարտվել, նրան կարելի է սպանել, բայց չի կարելի հաղթել։ «Եթե դուք իսկապես ինչ-որ բան շատ եք ցանկանում, ապա ամբողջ աշխարհը կօգնի ձեզ այդ հարցում»,- ասել է բրազիլացի գրող Պաուլո Կոել յոն։

Բայց չեն օգնում երբեք նրանց, ովքեր չեն պայքարում, այդպիսիներին խղճում ու արհամարհում են։ Հայաստանը հոգեվարքի մեջ է, բայց նա կվերածնվի։ Չի կարող ոչնչանալ մի ազգ, մի երկիր, որը մարդկության և քաղաքակրթության օրրանն է, քրիստոնեության արժեքների՝ պետականորեն առաջին ընդունողն է, համաստեղությունների հնագույն պատկերանշանների ստեղծողն է։ Մի ազգ, որը եզակի ֆենոմեն է, որն իր երակներում թանկ ու արժեքավոր արյուն է կրում և ողջ մարդկության մեջ ամենաառեղծվածային պատմությունն ունի։ Որը հազարամյակներ կարողացել է գոյատևել ամենաբարդ ու աշխարհի շատ երկրների համար ամենացանկալի տարածաշրջաններից մեկում՝ բազմաթիվ անգամներ ենթարկվելով ասպատակությունների ու կեղեքման։ Որն առանց պետականության իր հավատը, ազգային նկարագիրը, լեզուն, գիրը, արժեքներն ու սովորույթներն է պահպանել։

Հուսով եմ, որ այս ճակատագրական պահին Աստված թույլ չի տա, որ հային լ քի իմաստությունն ու խոհեմությունը, և հայը ևս մեկ անգամ կցուցադրի իր հավերժ լինելիության կամքը։ Հայը պետք է ապացուցի, որ արժանի խիզախ ժառանգն է Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Անդրանիկի, Նժդեհի, կրողն է իր ազնվական արմատների։ Կասկած չունեմ, որ ի հայտ կգան այն անհատները, ովքեր կստանձնեն կարևոր առաքելություն երկիրն ու պետությունը այս վիճակից դուրս բերելու համար։ Հիմա ելքը ազգովի համախմբվելն ու մեր տարածաշրջանում շահեր ունեցող հզորների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատելն է։ Ելքը բանակը արագ վերակառուցելն ու զինելն է, հայի խիզախ ու անկոտրում ոգին վերականգնելն է։ Ու երբեք չվախենալը...

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»