Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարորդները ազդանշաններով աջակցում են «ՈւԺեղ Հայաստանին» Ոչ ոք չի՛ խլելու փոփոխության մեր հույսը. Քվեարկի՛ր 3-ի օգտին «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից․ Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Եռատոնի առթիվ. Արշակ Կարապետյան Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ․ Նաիրի Սարգսյան Մեզ հետաքրքրում է ոչ թե ցուցակում լինելը, այլ երկրի ապագան․ Ցոլակ Ակոպյան Էս մարդկանց ճամփել է պետք, իրենք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ. Նարեկ Կարապետյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան


Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը

Քաղաքական

Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում ս.թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին. հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։ Իր հիմնական նպատակին հասնելու միջոցը Փաշինյանը ընտրել է Ալմա Աթայի հռչակագիրը, որպեսզի ցույց տա, որ Հայաստանը դեռևս 1991թ. իբր Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի ինքը չէ, որ հանձնում է Արցախը, և Արցախի հանձնման մեղավորները նախկին իշխանություններն են։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծության է ենթարկել այն հարցը, թե արդյո՞ք ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանական Հանրապետության տարածք է։

Այսպիսով՝ հարկ է կատարել հետևյալ 3կարևոր արձանագրումները.

  1. Ալմա Աթայի հռչակագիրը, որպես այդպիսին, Հայաստանի վրա որևէ միջազգային իրավական պարտականություն չի դրել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը ԱՊՀ անդամ պետություն չի եղել:

Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրեց ինչպես Ալմա Աթայի արձանագրությունը, այնպես էլ հռչակագիրը: Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը, ստորագրելով այդ փաստաթղթերը, ուղղակիորեն խախտեց ադրբեջանական խորհրդարանի` նախօրեին կայացրած որոշումը, ըստ որի Ադրբեջանի միացումը ԱՊՀ-ին նպատակահարմար չէր համարվել: Ադրբեջանի խորհրդարանը, որն այդ որոշումն ընդունել էր բուռն քննարկումներից հետո, նույն որոշման երկրորդ կետով պահանջում էր սահմանել Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումների կարգավիճակը՝ համաձայն ԱՀ անկախության մասին սահմանադրական ակտի և այլ ադրբեջանական ակտերի, և առաջարկում էր Ա. Մութալիբովին բանակցել Անկախ պետությունների համագործակցության հետ՝ Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման շուրջ։ Որպեսզի Ա. Մութալիբովի կողմից ստորագրված փաստաթղթերը իրավական ուժ ձեռք բերեին Ադրբեջանի համար, անհրաժեշտ էր, որ կա՛մ Ալմա Աթայի արձանագրությունը, կա՛մ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացվեր Ադրբեջանի խորհրդարանի կողմից: Սակայն Ադրբեջանի խորհրդարանը 1992թ. հոկտեմբերի 7-ին ուղղակիորեն մերժեց ԱՊՀ համաձայնագրի վավերացումը։ Ադրբեջանը իր դիրքորոշումը ԱՊՀ նկատմամբ փոխեց միայն Հեյդար Ալիևի կողմից 1993թ. իշխանությունը նվաճելուց հետո: 1993թ. սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցությանը Ադրբեջանի Հանրապետության միանալու մասին» որոշումը։ Այդ որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը միանում էր ինչպես Անկախ պետությունների համագործակցությանը, այնպես էլ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Որոշման 3-րդ կետով Ադրբեջանի նախագահին առաջարկվում էր իրականացնել այդ որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումները: Ի կատարումն այդ որոշման՝ մի քանի օր անց, 1993թ. սեպտեմբերի 24-ին, Հ. Ալիևը Մոսկվայում ստորագրեց 1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ) և Ուկրաինայի կողմիցստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը: Նույն օրը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները, ողջունելով Ադրբեջանի խորհրդարանի որոշումը` ԱՊՀ մտնելու մասին, որոշեցին համաձայնություն տալ Ադրբեջանի այդ որոշմանը: Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին իրականացվեց ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ «Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները, բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ` Կանոնադրությանը միանալու միջոցով»: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել ոչ որպես հիմնադիր պետություն, ինչպես դա սահմանված է ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի 1994թ. մարտի 31-ի հ. 02/94 որոշմամբ։ Սա ստորագրված նոր փաստաթուղթ էր, և որևէ առնչություն չուներ Մութալիբովի ստորագրության հաստատման հետ։ Ալմա Աթայի հռչակագրին միանալու վերաբերյալ Հ. Ալիևի կողմից ստորագրված փաստաթուղթը ունի հետևյալ բովանդակությունը. «Սույնով հաստատվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրում է Ալմա Աթայի հռչակագիրը, որը կնքվել է Անկախ պետությունների համագործակցության Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, 1991թ. դեկտեմբերի 21-ին, Ալմա Աթայում»: Այսպիսով, Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ Ա. Մութալիբովը 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ստորագրել էր ԱՊՀ համաձայնագրին կից արձանագրությունը, ԱՊՀ անդամ պետության կարգավիճակ է ձեռք բերել միայն 1993թ. սեպտեմբերի 24-ինԸստ այդմ, մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Ադրբեջանի մասնակցությամբ ԱՊՀ որևէ փաստաթուղթ չէր կարող ԱՊՀ անդամ այլ պետությունների համար առաջացնել իրավունքներ կամ պարտականություններ: Ուստի, 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրված փաստաթուղթ է, առնվազն մինչև 1993թ. սեպտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության վրա որևէ միջազգային-իրավական պարտավորություն չէր կարող դնել ԱՊՀ անդամ պետություն չհանդիսացող Ադրբեջանի նկատմամբ:

  1. ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրում և Ալմա Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը որևէ առնչություն չունի այն հարցի հետ, թե որոնք են ԱՊՀ անդամ պետությունների միջև գործող սահմանները, և թե ինչ տարածք է ընդգրկում այս կամ այն պետությունը: ԱՊՀ անդամ պետությունները միմյանց սահմանները ճանաչել են միայն 1993թ. հունվարի 22-ին ընդունված ԱՊՀ Կանոնադրությամբ, որի կողմ չի եղել Ադրբեջանական Հանրապետությունը: Ալմա Աթայի հռչակագրում արտացոլված սահմանների անձեռնմխելիության հարգման դրույթը ունի հստակ և միանշանակ բովանդակություն և իր էությամբ տարածքային ամբողջականության սկզբունքի կարևոր տարրերից մեկն է: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը վերաբերում է պետությունների միջև գոյություն ունեցող իրավական կամ փաստացի սահմանների նկատմամբ ոտնձգության արգելքին: Սահմանների վիճելիության պայմաններում այն արգելում է սահմանակից պետություններին սահմանային վեճերը լուծել ուժի գործադրման միջոցով: Սահմանների անձեռնմխելիության սկզբունքի բովանդակությունը ներառում է պետությունների պարտավորությունը՝ հարգելու առկա սահմանագիծը տեղում և թույլ չտալու սահմանային գծի կամայական տեղաշարժը տեղում, սահմանագծի հատումը առանց համապատասխան թույլտվության կամ սահմանված կանոններից դուրս։ Այն նաև ներառում է յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքը՝ վերահսկելու իր սահմանների հատումը մարդկանց և տրանսպորտային միջոցների կողմից: Այսպիսով, ինչպես տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը, այնպես էլ սահմանների անձեռնմխելիության կամ անխախտելիության սկզբունքը որևէ կերպ պատասխան չեն տալիս և չեն էլ կարող տալ այն հարցին, թե որն է տվյալ ինքնիշխան պետության տարածքը, և ինչն է մտնում այդ տարածքի մեջ: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրից որևէ կերպ չի բխում, որ Հայաստանը ճանաչել է Արցախի պատկանելությունը Ադրբեջանի Հանրապետությանը:
  2. Հայաստանը ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը 1992թ. փետրվարի 18-ին վավերացրել է վերապահումներով, ընդ որում վերապահումներ կատարելու մտադրության վերաբերյալ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է դեռևս 1991թ. դեկտեմբերի 26-ին, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց ԱՊՀ ստեղծման համաձայնագրի արձանագրությունը: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման մասին ՀՀ ԳԽ 1992թ. փետրվարի 18-ի որոշման 10-րդ կետից աներկբայորեն հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել է անկախ պետություն, որը պետք է իրավունք ունենա անդամակցելու ԱՊՀ- ին: ՀՀ Գերագույն խորհրդի այդ որոշումից հետո ևս Հայաստանի Հանրապետությունը երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվել է ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ և հաստատագրվել է 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ:

Վավերացնելով Ալմա Աթայի արձանագրությունը՝ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացման վերաբերյալ որոշման երկրորդ կետով հանձնարարեց «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի, անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովներին` մշակել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Անկախ պետությունների ընկերակցության ստեղծման համաձայնագրի վերապահումների վերաբերյալ առաջարկություններ»։ 1991թ. դեկտեմբերին, օգտվելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս էին բերվում նախկին Խորհրդային Միության բանակի և ներքին զորքերի ստորաբաժանումները, Ադրբեջանն սկսեց ուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Արցախի բնակչության դեմ: Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված՝ Հայաստանի խորհրդարանը 1991թ. դեկտեմբերի 25-ին որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովման միջոցառումների վերաբերյալ քննարկումը որպես հրատապ հարց մտցնել Գերագույն խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգ: 1991թ. դեկտեմբերի 26-ի հայտարարության մեջ արձանագրվում էր, որ «անընդհատ ռմբակոծվում են հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, սահմանամերձ գյուղերն ու ավանները: Սպանությունները հանրապետության տարածքում դարձել են ամենօրյա երեւույթ»։ Գնահատելով ստեղծված վիճակը «պայթունավտանգ, իսկ հետևանքները` անկանխատեսելի», Հայաստանի խորհրդարանը կոչ էր անում ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին և նախագահներին «գործուն միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունն ու կենսագործունեությունն ապահովելու համար»: Բնական է, որ նման հայտարարությունն առնվազն վկայում է այն մասին, որ Ալմա Աթայի արձանագրության վավերացման օրը Հայաստանի խորհրդարանը որևէ մտադրություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիտարկելու որպես Ադրբեջանի մաս: Ավելին, 1992թ. հունվարի 3-ին, Արցախի առաջին խորհրդարանի ընտրությունների ավարտից անմիջապես հետո, Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմում, որտեղ «ողջ հայ ժողովրդի անունից» հավաստիացրեց ԼՂՀ Գերագույն խորհրդին, որ «բոլոր միջոցներով զորավիգ կլինի Արցախի պետականության հաստատմանն ու ամրապնդմանը»։ 1992թ. փետրվարի 18-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ որոշում, որը պարունակում էր 10 վերապահում: Այդ վերապահումների մեջ Արցախին վերաբերելի կարևորագույն դրույթը որոշման 10-րդ կետն է, ըստ որի. «Սույն Համաձայնագիրը բաց է նախկին ԽՍՀ Միության բոլոր անդամ պետությունների, այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ պետությունների համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով, ինչպես նաև՝ սույն Համաձայնագրի նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների միանալու համար»։ Ակնհայտ է, որ վերապահումը ուղղակիորեն նկատի ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որը բավարարում է վերապահման երկու նախապայմաններին՝ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՊՀ անդամակցության դիմում: ԱՊՀ անդամակցության դիմումը ԼՂՀ Ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Լ. Պետրոսյանը ներկայացրել է անկախության հանրաքվեի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո՝ 1991թ. դեկտեմբերի 12- ին: ԱՊՀ ստեղծման համաձայնագրի վավերացման այս վերապահումը ուղղակիորեն արտահայտում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է և, հետևաբար, Ադրբեջանի տարածք չէ:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ 1992թ. սանձազերծված լայնածավալ ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992թ. հուլիսի 8-ին կայացրեց ևս մեկ և առավել քան հստակ քայլ` ԼՂՀ փաստացի ճանաչման ուղղությամբ: Հայաստանի Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա», «նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը», որոշեց «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը» և «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

1995թ. Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական մակարդակով հաստատագրեց Հայաստանի Հանրապետության հանձնառությունը Արցախի նկատմամբ: Սահմանադրության նախաբանում որպես հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեց կյանքի կոչել «հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտումը»:

Այսպիսով, ինչպես մինչև 1992թ. փետրվարի 18-ին կատարած վերապահումը, այնպես էլ դրանից հետո Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի պատկանելության վերաբերյալ կայացել է նրանում, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն անկախ է և, հետեւաբար, Ադրբեջանի մաս չի կազմում: Այդ դիրքորոշումը, որը 1995 թվականից սկսած՝ ունի սահմանադրական ամրագրում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները պահպանել են մինչև 2022 թվականը:

Վերլուծությունն ամբողջությամբ ամբողջությամբ՝https://shorturl.at/JQUV9:

                                                                                          Աղբյուրը՝ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանՇուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է. Աբրահամյան TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան