Yerevan, 26.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ն՝ միջին տնտեսական զարգացվածություն ունեցող երկրների շարքում

Հրապարակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Գլոբալ մրցունակության զեկույցը, որտեղներկայացված վարկանիշային ինդեքսում, 144 երկրների շարքում Հայաստանը 4 միավորով (1-7 բալանոց սանդղակում) զբաղեցրել է 85-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականները զբաղեցրել են Շվեյցարիան, Սինգապուրը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆինլանդիան: Աղյուսակը եզրափակում են` Եմենը, Չադը և Գվինեան: Գլոբալ մրցունակության ինդեքսի օգնությամբ գնահատվում է տարբեր երկրների ազգային մրցունակության վիճակը ըստ մակրոտնտեսական և միկրոտնտեսական պայմանների, ինչպես նաև ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրի որակի: Այս ինդեքսը ձևավորվում է 12 ցուցիչների (սյունակների) օգնությամբ, որոնք բնութագրում են դիտարկվող պետությունների 1. ինստիտուտների որակը, 2.ենթակառուցվածքները, 3.մակրոտնտեսական միջավայրը, 4. առողջապահությունը և տարրական կրթությունը, 5.բարձրագույն կրթության և վերապատրաստման վիճակը, 6.ապրանքային շուկայի արդյունավետությունը, 7. աշխատաշուկայի արդյունավետությունը, 8.ֆինանսական շու­կայի զարգացվածությունը, 9. տեխնոլոգիական զարգացվածության մակարդակը, 10. շուկայի չա­փերը, 11. բիզնեսի բարդությունը և 12.ինովացիոն ներուժը: Այս ցուցիչներից յուրա­քանչյուրը իր հերթին բաժանվում է բազմաթիվ ենթացուցիչների  (այս տարի` 113 ենթա­ցուցիչ), որոնց օգնությամբ էլ հաշվարկվում է տվյալ պետության միավորը և զբաղեցրած հորիզոնականը: Նշենք, որ Գլոբալ մրցունակության ինդեքսը (GCI) այն եզակի միջազգային վարկանիշն է, որտեղ Հայաստանը «ավանդաբար» զբաղեցրել է ոչ բարենպաստ դիրքեր, հիմնականում զիջելով իր հարևաներին: Այս տարի նույնպես վիճակը չի փոխվել` մեր հարևաններից Ադրբեջանը գտնվում է 38-րդ, Թուրքիան 45, Վրաստան 69, Ռուսաստանը 53, Իրանը 83 հորիզոնականներում: Չխորանալով գնահատման մեթոդոլոգիայի կամ «սուբյեկտիվության» մեջ (գաղտնիք չէ, որ միջազգային վարկանիշները նույնպես քաղաքականության գործիքներ են), միայն մեկ փաստ նշենք, որ Ադրբեջանն իր միաուղղվածություն ունեցող տնտեսությամբ փաստորեն ավելի բարձր մրցունակության մակարդակ ունի, քան օրինակ` Թուրքիան, Լիտվան, Լատվիան, Լեհաստանը, Բրազիլիան, Հունգարիան, Մեքսիկան, Սլովենիան, Սլովակիան, Հունաստանը և այլ բազմաթիվ երկրներ: Ճիշտ է, Ադրբեջանի պարագայում նավթային բարձր եկամուտների պատճառով 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն և այլ մակրոտնտեսական ցուցանիշները նպաստում են այս երկրի որոշ ցուցիչների համեմատաբար բարձր միավորներ ստանալուն, սակայն դա էական գործոն չէր կարող լինել Ադրբեջանի տնտեսության բարձր մրցունակության և Գլոբալ մրցունակության ինդեքսում բարձր դիրքեր զբաղեցնելու համար: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 6 տեղով:Թեև նախորդ Կառավարությունը 2013թ.-ին ընդունել էր «Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը», սակայն ըստ էության այդ միջոցառումները դեռևս էական արդյունք չեն տվել: Այս տարվազեկույցում, Հայաստանում 12 ցուցիչներից` առողջապահությունը և տարրական կրթության վիճակը բնութագրող ցուցիչը, ինչպես նաև մակրտոտնտեսական միջավայրի ցուցիչը գտնվում են առավել բարվոք դիրքերում: Հայաստանն որոշակի առաջընթաց է գրանցել նաև ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության և տեխնոլոգիական պատրաստվածության մասով: Որոշակիորեն բարելավվել են նոր բիզնես սկսելու պայմանները, բջջային կապի հասանելիությունը, ավելացել է ինտերնետից օգտվողների թիվը և դպրոցներում ինտերնետի հասանելիությունը: Բիզնեսի իրականացմանը ամենախոչընդոտող գործոն­ների շարքում ամենակարևորներից են նշվում` կոռուպցիան, հարկային քաղաքա­կա­նությունը, պետական ապարատի բյուրոկրատիան:Ըստ ենթա­ցու­ցիչ­ների Հայաստանի տնտեսության համեմատաբար խոցելի կողմերն են համարվում` ենթակառուցվածքների որակը, գնաճի տեմպերը, վարկերի բարձր տոկոսադրույքը, ֆիրմաների վարքը, փոքր բաժնեմասեր ունեցող բաժնետերերի իրավունքների պաշտպանվածությունը, մրցակցային միջավայրը, շուկայում գերիշխողների առկայությունը, մոնոպոլիայի դեմ պայքարի ոչ արդյու­նավետությունը, պրոֆեսիոնալ մենեջմենթի ցածր որակը, ուղեղների արտահոսքը, վենչուրային կապիտալի մատչելիությունը, նորագույն տեխնոլոգիաների ձեռք բերման մատչելիությունը, գիտական ինստիտուտների որակը, R&D ոլորտում ծախսումների ցածր մակարդակը: Միաժամանակ, դրական փաստ է այն, որ Հայաստանը այդ ինդեքսում գտնվում է միջին տնտեսական զարգացվածություն ունեցող երկրների շարքում: Նշենք, որ Գլոբալ մրցունակության ինդեքսը ըստ զարգացման փուլերի ունի 3 հիմնական փուլեր և 2 անցումային փուլեր: Հայաստանը, ինչպես նաև Վրաստանը գտնվում են 2-րդ հիմնական փուլում, այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Չինաստանը, Ուկրաինան: Մեր հարևան Ադրբեջանը գտնվում է ավելի ցածր` 1-ից 2-րդ անցումային փուլում, իսկ օրինակ Թուրքիան, Ռուսաստանը, Ղազախստանը գտնվում են ավելի բարձր մակարդակ ունեցող 2-ից 3-րդ անցումային փուլում: Ամփոփելով նշենք, որ մեր երկիրը վերը նշված ցուցիչները և ենթացուցիչները բարե­լավելու զգալի ներուժ ունի: Նոր Կառավարությունը կարող է էականորեն փոփոխել ստեղծված իրավիճակը, ազդել երկրի տնտեսության մրցունակության բարձրացման վրա և բարելավել միջազգային վարկանիշային ինդեքսներում Հայաստանի դիրքերը: Չմոռանանք, որ այդ վարկանիշների նպատակը ազգային տնտեսությունների առավելությունների ու դրանց զարգացմանը խոչընդոտող գործոնների վերհանումն է: Գլոբալ մրցունակության ինդեքսը, ինչպես նաև միջազգային հեղինակավոր այլ ինդեքսները, որքան էլ ունենան գնահատման մեթոդոգիական բացթողումներ, հանդիսանում են  տարբեր պետությունների, քաղաքական գործիչների, գործա­րարների և գիտնականների համար տեղեկատվության աղբյուր, այդ պատճառով պետք է լրջորեն վերաբերվել դրանց և ճիշտ եզրա­կացություններ անել մեր երկրի տնտեսական քաղաքականությունը ձևավորելու համար:  
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference