Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արդարադատության փոխնախարարը` քաղաքական կոռուպցիայի, սահմանադրական բարեփոխումների եւ այլ կարեւոր հարցերի մասին

Interview

Orer.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ զրույցը` Հայաստանում տիրող կոռուպցիոն դրսեւորումների, դրանց վերացման հետ կապված օրենսդրական փոփոխությունների, ինչպես նաեւ սպասվելիք սահմանադրական բարեփոխումների արդյունավետության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի շուրջ:

-Պարո՛ն Քրմոյան, այսօր Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է գտնվում քաղաքական կոռուպցիան եւ ի՞նչ հստակ քայլեր են կատարվել դրանց վերացման համար:

-Զերծ մնալով թվեր հնչեցնելուց՝ պարզապես կասեմ, որ ԿԸՀ-ի մասով մենք ունենք համապատասխան առաջարկություններ տարբեր կառույցներից, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբից: Նրանց կողմից ներկայացված 19 առաջարկությունից Հայաստանը 19-նն էլ կյանքի է կոչել: Դրանք վերաբերում էին քաղաքական կոռուպցիայի խնդիրներին` քաղաքական կուսակցությունների ֆինանսական թափանցիկությանը: Նշեմ, որ Տնտեսական համագործակցային եւ զարգացման կազմակերպության կողմից ունենք կուսակցությունների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող եւս մեկ առաջարկ` ինչպես ֆինանսական միջոցների կառավարումը, գույքային հարցերը եւս պետք է լինեն թափանցիկ: Մենք կփորձենք օրենսդրորեն բոլոր խնդիրներին լուծում տալ: Մշակված օրենսդրության առումով՝ միջազգային մեր գործընկերները բավական բարձր են գնահատում Հայաստանում կատարված գործողությունները:

-Համեմատական անցկացնելով զարգացած եւ առաջադեմ մի շարք պետությունների հետ՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն ունի համապատասխան մեթոդներ՝ քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

-Մենք այս ոլորտում բավական առաջադեմ օրենսդրություն ունենք: Մեր վերջին հաշվետվության ժամանակ քննարկվեց ընտրական օրենսդրության համապատասխանությունը: Պետք է ասեմ, որ բավական լուրջ եւ կանխարգելիչ մեխանիզմներ են ներդրված ընտրական օրենսգրքում: Մեր միջազգային գործընկերներն արդեն փոփոխված մեր գործիքակազմը` վերջին խմբագրությամբ ընտրական օրենսգիրքը, բավական առաջադեմ համարեցին օրենսդրական տեսանկյունից: Քաղաքական կոռուպցիայի դեմ մենք մեր աշխատանքները կատարում ենք: Մենք օրենսդրորեն այնպիսի մեխանիզմներ ենք ամրագրել, որոնցով հնարավորություն ենք տալիս կուսակցության ֆինանսական հոսքերն ամբողջությամբ թափանցիկ դարձնել: Նկատենք, որ էապես փոխվել է օրենսդրությունը. այն ավելի է կատարելագործվել՝ ընտրացուցակների, ընթացիկ գործընթացների, վերահսկողության, մասնակցության հետ կապված հարցերն ավելի թափանցիկ են դարձել:

-Ըստ Ձեզ՝ օրենսդրական առումով ամեն ինչ հնարավորինս լավ է խմբագրված, սակայն նկատում ենք, որ պրակտիկ կիրառության ընթացքում բացթողումները քիչ չեն:

-Թե պրակտիկ կիրառության ընթացքում ինչ խնդիրներ են առաջանում, ԿԸՀ-ն ավելի մանրամասն կպատասխանի, քանի որ այդ հարցով իրենք են զբաղում՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ: Այս պարագայում Արդարադատության նախարարության դերակատարումն այն է, որ ԿԸՀ-ի հետ համատեղ մշակվեն մեխանիզմներ` միջազգային համապատասխան առաջարկությունների հիման վրա, որպեսզի օրենսդրությունը կատարելագործենք: Օրենսդրական մակարդակով լուրջ եւ էական խնդիրներ չունենք: Դա ասում ենք ոչ թե մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այլ դրա մասին փաստում են միջազգային մեր ընկերները, ովքեր որեւէ կախվածություն չունեն Հայաստանից ու անկախ գնահատականներ են տալիս:

-Անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին լայնամասշտաբ խոսակցություններ էին պտտվում ընտրակաշառքների մասին: Կասե՞ք, թե քանի անձ է ձերբակալվել եւ պատասխանատվության ենթարկվել:

-Այն, ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին եւ միջազգային ստանձնած պարտավորություններին, ապա կարող եմ ասել, որ ԳՐԵԿՕ-ի հետ աշխատելիս բոլոր խնդիրները լուծել ենք: Թե պրակտիկայում ինչ խնդիրներ են առաջացել, դա արդեն ԿԸՀ-ն կարող է պատասխանել:

-Սպասվելիք Սահմանադրական փոփոխությունները, ըստ Ձեզ, կնվազեցնե՞ն կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում:

-Կարծում եմ՝ ցանկացած բարեփոխում նպատակ ունի բարելավել տվյալ երկրում կառավարման համակարգը՝ մարդու իրավունքների տեսանկյունից: Սահմանադրական բարեփոխումները վերաբերում են նաեւ հակակոռուպցիոն ծրագրերին, որովհետեւ մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսվում են կատարվել դատական իշխանության ոլորտում, կառավարման ձեւի վրա այս կամ այն ազդեցությունը կունենան: Կարծում եմ՝ մասնավորապես կառավարման ձեւին վերաբերող քննարկումները դրական կոնտեքստով կարելի է դիտարկել: Եթե որոշում ընդունվի, որ պետք է լինի խորհրդարանական կառավարման ձեւ, ապա այդ պարագայում, դրան զուգահեռ, Սահմանադրությամբ պետք է ամրագրվի տարբեր ոլորտներում, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման գործընթացները:

-Թեպետ զրույցի ընթացքում հիմնականում խոսվեց քաղաքական կոռուպցիայի մասին, սակայն հետաքրքիր է Ձեր տեսակետը՝ ՀՀ Քր. Օրենսգրքի 312 հոդվածում կատարված փոփոխության վերաբերյալ, ըստ որի՝ տվյալ հոդվածի 4-րդ կետը նախատեսում է. «Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»: Արդյո՞ք նշված եռօրյա ժամկետը նպաստում է կոռուպցիոն բացահայտումների աճին, թե՞, այնուամենայնիվ, այս փոփոխությունը էլ ավելի է բարդացնում հանցագործության բացահայտման գործընթացը:

-Երեք օրը նվազագույն երաշխիքն է, որը մենք ամրագրել ենք: Մենք նախատեսում ենք օրենսդրությամբ  լրացուցիչ երաշխիքներ ամրագրել տեղեկությունը հայտնողի համար: Եթե մենք այդ սահմանափակումը չդնենք՝ այլ կոռուպցիոն ռիսկեր կառաջանան: Օրինակ, հետաքննություն կատարող մարմինը կարող է պատասխանատվությունից ազատել անձին իր հայեցողությամբ, իսկ այս պարագայում հստակ կանոն է ֆիքսված:

Սոսե Չանդոյան

 
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine