Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԱԿՆԱՐԿ ԱՆՑՅԱԼԻՑ . . .

Հայ հասարակությունը այսօր կարող և պարտավոր է ուղղել իր պատմական անդառնալի սխալները...


1-ին դարի (մ.թ.ա) առաջին տասնամյակները հայ ժողովրդի պատմության մեջ յուրահատուկ տեղ են գրավում, գրում է Orer.am-ը: Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Հայաստանի նոր արքա՝ Տիգրան 2-ը (95-55թթ.) բռնեց արտաքին նվաճումների ուղին և ստեղծեց մեծ տերություն: Հայկական տերության տարածքը եռապատկվեց ի հաշիվ շրջակա մոտ և հեռու երկրների: Հայաստանը դարձավ ժամանակի հզոր տերություններից մեկը: Տիգրան Մեծը սկսեց այնտեղից, որտեղ անհաջողություն էր կրել իր պապը՝ Արշակ 1-ը: Դա Ծոփքի միացման խնդիրն էր, որով կիրականանար Մեծ Հայքի տարածքի ամբողջացումը:

Ստեղծված տերությունը ընդգրկում էր առաջավոր Ասիայի նշանակալից մասը. այն տարածված էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպիականը և Կուր գետից մինչև Միջագետք: Ինչպես ամեն մի հզոր պետություն, այն իր ազդեցության ոլորտի մեջ առավ հարևան ավելի թույլ երկրները: Տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծը մեր ազգի պարծանքն է, բայց ինչո՞ւ չկարողացավ պահպանել իր աշխարհակալությունը և ինչո՞ւ մեզ չժառանգեց հզոր ազգի արտոնությունը: Այս հարցի պատասխանը մեզ տալիս են Մեսրոպ Մաշտոցը և Մովսես Խորենացին: Պարզապես, Տիգրան Մեծը բան չուներ տալու նվաճված հպատակներին՝ ո՛չ գիր, ո՛չ գրականություն, և ո՛չ էլ մշակույթ: Նրա ժամանակաշրջանում հայ ժողովուրդը ընդամենը կապողի դերում էր: Կապում էր հույների և պարթևների կրոնը, մշակույթը, օգտագործում էր հույների լեզուն, սովորությունները:

Ուրեմն, սպառող էր, այլ ոչ թե արարող:

Այս ամենը գիտակցելով մեզ ստիպում էին կրկին ու կրկին անդրադառնալ հայոց ռազմական ճակատագրին: 4-5-րդ դարերում հայ ժողովուրդը ընդունում էր դեպի անխուսափելի վախճան: Սակայն ի շնորհիվ Տրդատ 3-ի թագավորության ժամանակաշրջանում (293-330թթ.) տեղի ունեցած մի խոշոր իրադարձության՝ քրիստոնեության ընդունման և հռչակման ՝ Հայաստանում որպես պետական կրոն (301թ.) և հետագայում 405թ. Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտի շնորհիվ ձեռք բերեցինք գիտություն, մշակույթ և հեռանկար դեպի ապագա:

Մեզանից առաջ ապրող հայոց աշխարհի ցեղապետերն ու իշխանները իմաստուններին չհրամայեցին հիշատակարաններ գրել և ոչ էլ մտածեցին դրսից ներս իմաստուն բերել: Իմաստության միակ փրկիչը եղավ հենց Մաշտոցը:

<<Ճանաչել զիմաստությին և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>՝ կարդալով Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը և վերհիշելով մեր թագավորների ու մյուս նախարարների անիմաստասեր բարքերը. Մ. Խորենացին եզրակացնում է, որ հենց դա է Բանի ասպարեզում հայ ժողովրդի ունեցած խայտառակ պարտության պատճառները:

Մաշտոցից այս կողմ ստեղծած Բանն էլ մատնված էր անբանության:

Այսինքն, ուժեղ պետության մեր երազանքը ծիծաղելի է, քանի դեռ մենք խորությամբ չենք ընկալել հայերեն առաջին պատգամը և մեր թագավորների քայլերը, ու դասեր չենք առել դրանցից:

Յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի՝ բանվոր, թե նախագահ քսան տարի առաջ երազում էին անկախության մասին, որովհետև այն երազել ենք շուրջ 600 տարի: Այսօր այդ երազանքը կատարվել է, սակայն ոչինչ չի փոխվել: Մենք նույն անհանդուրժողն ենք մեկս մյուսի նկատմամբ: Երևի մեր դժվար անցած ուղին, որ բերել է այսօրվան կամ ... գուցե դաստիարակության պակասն է: Չգիտե՛մ, բայց մի բան հաստատ է, որ մեզ էլ չի հետաքրքրում կամ քչերին է հետաքրքրում՝ կրթությունը, գիտությունը, դարերով եկած ավանդույթները, հեքիաթները, որով մեծացել ենք ու որով տարբերել ենք բարին չարուց... Երևի հավատն է կորել մեր մեջ, որ կգա նորն ու ամեն ինչ իր տեղը կընկնի:

Մենք կամ առաջնորդ հարգել, սիրել չգիտենք, կամ նրանք պատահական <<անցորդներ>> են, առաջնորդների դերում չեն ընդունվում ժողովրդի կողմից՝ իրենց անհատականությամբ: Թեև անհատի պաշտամունքը մեզ մոտ ավելի է զարգացած: Գուցե՞ անհատները ճիշտ չեն ընտրված:

Հայացք գցելով դեպի անցյալ, հետո համեմատելով ներկան անցյալի հետ՝ փորձելով գնահատել ապագան զարմանում եմ, որ անցյալի սխալները դառնում են ներկայի սխալներ ու աղավաղում են ապագան: Զարմանում եմ, որ անցյալից դասեր չենք քաղել ու կրկնում կամ երբեմն լղոզված ենք կրկնում հայոց թագավորների սխալները...

Այս սխալների հետևանքով մենք կորցրեցինք դժվարությամբ ձեռք բերած բարձր կրթական մակարդակը, գիտությունը, դաստիարակությունը, ազնվությունը, ինքնասիրությունը և ամենակարևորը՝ ՀԱՎԱՏԸ, որը կորցրել ենք մեր ղեկավարների <<գլխավորությամբ>>:

Ասում են. <<Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը>>... Չգիտե՛մ, գուցե սխալ են ասում, կամ ինչ-որ մի բան խառնել են իրար:

Մի բան հաստատ է՝ կա՛մ իշխանությունը չի նկատել թագավորների սխալները, կա՛մ չգիտի և իրենք էլ շարունակում են դրանք:

Այսպես պարտվում ենք: Պարտվում ենք հայ ղեկավարների լռության ու անտարբերության ներքո: Քանի որ նրանք այդպես էլ չվերլուծեցին հայոց թագավորների սխալները, որոնց անունները ցավոք այսօր գրեթե չեն հիշում, որովհետև երբեք էլ կարգին չեն իմացել...
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder