Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զանգեզուրի կոմբինատն առերեսվում է բնապահպանական ռիսկերի հետ և դրանք կառավարելուն, մեղմելուն միտված հիմնավոր քայլեր ձեռնարկում

Interview

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ներկայիս գործունեության  մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է ծանոթանալ բնապահպանական իրավիճակին և իրականացվող միջոցառումներին:

Ընդերքօգտագործումն առհասարակ ենթադրում է շրջակա միջավայրին առնչվող հետևանքներ, հնարավոր ռիսկեր և միջավայրի հնարավոր փոփոխություն։

Պատահական չէ, որ Սյունիքի մարզում և հատկապես Կապանի ու Քաջարանի տարածաշրջանում բնապահպանական թեմաները, տարիներ ի վեր, եղել ու մնում են հանրության ուշադրության կենտրոնում:

 Զրույցի ենք հրավիրել ՓԲ ընկերության բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանին:

Հասմիկ Մկրտումյանը հանքարդյունաբերության ոլորտում ավելի քան 21 տարվա աշխատանքային փորձ ունի, որից յոթը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում: Միաժամանակ դասավանդել է Եվրոպական քոլեջում և Եվրոպական համալսարանում: Անդամակցում է ՀՀ ԱԻՆ «ԱՌՆԱՊ» հիմնադրամին և ունի մասնագիտական ներդրում տարածաշրջանի աղետների, ռիսկերի գնահատման գործում: Ավարտել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետը, ունի քիմիկ-էկոլոգի որակավորում: Ավարտել է նաև Բնապահպանական կառավարման համակարգի դասընթացը, ունի համապատասխան որակավորում:

-Տիկին Հասմիկ, կուզենայինք նախևառաջ համառոտաբար ծանոթանալ, բնապահպանության ոլորտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որդեգրած ռազմավարությանը:

Նորություն ասած չենք լինի, եթե փաստենք՝ բնապահպանության ոլորտում առկա իրավիճակը, այդ ոլորտում ընկերության քաղաքականությունը հանրությանն առավել մտահոգող և հետաքրքրող հարցերից են:

-Ժամանակները փոխվում են՝ իրենց հետ բերելով նոր հանձնառություններ, նոր մոտեցումներ և առաջնահերթություններ...

Ընկերության ներկայիս ղեկավարությունը լրջորեն մտահոգված է բնապահպանական խնդիրներով և իր հետ բերել է նոր ու թարմ մտքեր, փորձ, նոր գործելակերպ, որոնք համահունչ են ժամանակի առաջադրած խնդիրներին, մարտահրավերներին:

Մեր բաժինը եղել և մնում է անկաշկանդ՝ սեփական նախաձեռնությունների, միջոցառումների իրականացման մեջ, սակայն կան նոր պահանջներ, կա վճռականություն՝ անելու նույնիսկ անհնարինը՝ բնապահպանական հնարավոր ռիսկերը մեղմելու գործում:

Գաղտնիք չէ, որ ընկերությունը բնապահպանական առումով թիրախային խմբում է, ուստի և պետք էր նոր ու թարմ ավյուն ներարկել աշխատանքներին, ավելի շատ և արդյունավետ միջոցառումներ իրականացնել, ավելի խիստ պահանջներ ներկայացնել, կատարողականությունը նոր աստիճանի բարձրացնել:

-Բնապահպանությունը, այդ բոլորով հանդերձ, թանկ հաճույք է և լուրջ ներդրումներ է ենթադրում: Կարո՞ղ եք այս տարվա բյուջեի կամ գալիք տարվա բյուջեի օրինակով ասել, թե ներդրումային ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ոլորտում:

- Նախկինում իշխում էր մտայնությունը, նաև գիտության մեջ, թե բնապահպանությունը սոսկ ծախս է: Այսօր բնապահպանությունը մի նոր կաղապարում է տեղավորվել. այն կայուն զարգացման քաղաքականության կարևորագույն մաս է: Իսկ կայուն զարգացումն այլևս ծախս չէ: Եվ ուրեմն՝ այն ներդրումները, որ կատարվում են բնապահպանության ոլորտում՝ կայուն զարգացման երաշխիք են:

Եվ հիմա, կարծեք, բոլորն են գիտակցում՝ կայուն զարգացման մեջ ներդրումներ անելը կանխում  է հետագա խնդիրներն ու ծախսերը, հետևաբար՝ տնտեսական հաշվարկի մեջ նման ներդրումներն իբրև առավելություն են դիտարկվում:

Մի քանի փաստական տվյալ... Թափոնների կառավարման միջոցառումների շրջանակներում 2018-2021 թթ. ընթացքում ծախսվել է 221.6 մլն դրամ: Մշտադիտարկումների միջոցառումների իրականացման համար  2019-22 թթ. ծախսվել է մոտ 302 մլն դրամ: Կատարվել են նաև մեծ ծավալի կանաչապատման աշխատանքներ ընկերության ազդակիր համայնքներում: Ընկերության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ շուրջ 20 հա տարածքում:

-Բնապահպանությունը մեր կյանքի ամեն մի բնագավառում իր առանձնահատկություններն ունի, իրեն բնորոշ խնդիրները: Որո՞նք են, ըստ Ձեզ, առավել կարևոր թիրախային հարցերն ընկերությունում՝ բնապահպանական տեսակետից:

-Թիրախային հարցերը սովորաբար ընտրում ենք նախորդ տարիների տվյալների վերլուծությունից: Դրա համար կատարում ենք ռիսկերի գնահատում և հասկանում, թե տվյալ ռիսկը կամ խնդիրը որքանով կարող են ազդել շրջակա միջավայրի, հանրության առողջության, ընկերության կայուն զարգացման և, իհարկե, ընկերության բիզնեսի վրա: Նաև հաշվի ենք առնում արտաքին ազդակներն ու դրանց հնարավոր ազդեցությունը մեր գործունեության վրա:

Միևնույն ժամանակ ունենք խնդիրներ, որոնք մշտապես մեր ուշադրության կիզակետում են: Դրանք են, օրինակ, ռեսուրսների, նաև ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, էներգախնայողությունը, դատարկ ապարների պահպանման կայունությունը: Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև էկոհամակարգի ու կենսաբազմազանության ուսումնասիրմանը: Գլոբալ առումով հիմնական ջանքերն ուղղված են միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը պահելուն:

Մեր ուշադրության կենտրոնում է նաև պոչամբարային տնտեսության արդյունավետ շահագործումը և դրա համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին:

-Ի դեպ՝ պոչային տնտեսության, ավելի ճիշտ՝ Արծվանիկի պոչամբարի մասին: Նախորդ ղեկավարությունը քանիցս հայտարարեց, թե մոտենում ենք մի եզրագծի, որին պետք է հաջորդի նոր պոչամբարի կառուցումը:

Պոչամբարի ներկա վիճակը և հեռանկարը...

-Արծվանիկի պոչամբարը շահագործվում է գործող նախագծին համապատասխան։ Ընկերությունը ռեսուրսներ չի խնայում պոչամաբարում բնապահպանությանը եւ անվտանգությանն ուղղված հարցերի լուծման համար։  Համապատասխանաբար իրականացվում են հողի բերրի շերտի հանման, պատվարի ռեկուլտիվացման եւ կայունությանն ուղղված միջոցառումները։ 

-Գիտե՞ք, բնակչության զգալի մասի մեջ այնպիսի տպավորություն է ձևավորված, թե Քաջարանում իրականացվող հանքարդյունաբերությունը մարդկանց առողջությանն ուղղակիորեն վնասող իրողություն է: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մշտադիտարկվում են հանքարդյունաբերության ռիսկերը, արդյո՞ք բնակչության առողջական վիճակին անդրադառնում է այդ ամենը:

-Նմանատիպ հարցադրումներն արվում են հանքարդյունաբերական բոլոր ձեռնարկությունների պարագայում: Եվ շատ մտահոգություններ առաջ են գալիս իրազեկվածության պակասից, նաև լիազոր մարմինների կողմից վիճակագրական տվյալները չներկայացնելուց ու դրանց վերլուծության բացակայությունից:

Եվ, հետևաբար, բեռը մնում է ընկերության վրա...

Հիմա խնդրին մոտենանք այլ տեսակետից՝ եթե ընկերության գործունեության արդյունքում առաջ են գալիս մարդկանց առողջության վրա ազդող գործոններ, ապա թիրախային կետը, նախևառաջ, ինքներս պետք է լինենք՝ ընկերության աշխատակիցներս: Նաև բնակչության այն հատվածը, որն իր վրա է կրում օդի, ջրի կամ հողերի աղտոտվածության ազդեցությունը:

Կարող եմ ասել՝ օդի աղտոտվածության առումով ռիսկերը մեզանում բացակայում են. օդի որակի վերահսկման սարքավորումներ ունենք բացահանքի տարածքում, պոչամբարի տարածքում, և տվյալները ցույց են տալիս, որ սահմանված նորմերից շեղումներ չկան:

Մենք արել ենք նաև էկոհամակարգերի բաղադրիչների ուսումնասիրություն. վերցրել ենք նմուշներ հողից, ջրից, օդից, մարդկանց կողմից օգտագործվող վայրի և ընտանի բույսերից ու հետազոտություններ կատարել:

Հետազոտություններն արել ենք նախնական փուլով ու հիմա աշխատում ենք մասնագետների հետ, որպեսզի կատարենք բնակչության առողջության նախնական գնահատում և պարզենք դրա փոխկապակցվածությունն ընկերության գործունեության հետ:

Նախնական գնահատումն ուրիշ ուսումնասիրություններ էլ կպահանջի:

Ու երբ որ տվյալները կամբողջանան, երբ որ լիազոր մարմնի հետ պայմանավորվածություն կունենանք, այդ տեղեկատվությունը հասանելի կդարձնենք հանրությանը:

 Մյուս կողմից՝ պետք է ընդունել փաստը, որ ընդերքօգտագործումն առհասարակ միջավայրի փոփոխություն է ենթադրում: Եվ հանրությանն ասել, թե դա անդրադարձ  չի ունենում մարդկանց վրա՝ ճիշտ չի լինի: Ուստի և կարևոր է, որ ընկերությունն ուսումնասիրի իր հնարավոր ազդեցությունները և դրանց նվազեցման, մեղմացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկի: Իսկ եթե հնարավոր չէ չեզոքացնել ազդեցությունը, ապա պետք է այն կառավարել:

Եվ ենթադրել, թե մի օր ունենալու ենք շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չունեցող ընդերքօգտագործում, իրատեսական չէ: Բայց և իրատեսական է, որ մոտ ապագայում ունենալու ենք ընդերքօգտագործում, որը մարդկանց ու համայնքների բնականոն կյանքին չի վնասելու:

Մենք միջավայրի փոփոխությունը պետք է անենք այնպես, որ դա լինի թույլատրելի, չխախտի բնապահպանական կայունությունը տվյալ տարածքում, և մարդը վիզուալ առումով որևէ խնդրի չբախվի:

-Զանգեզուրի կոմբինատը նախկինում ունեցել է պոչամբարներ, որոնք կոնսերվացված են և ռեկուլտիվացված: Հիմա ընկերությունն առնչություն ունի՞ դրանց հետ, թե՞ այլևս դուրս են Ձեր գործառույթների տիրույթից:

-Ընկերությունն իր նախաձեռնությամբ շարունակում է հետևողական լինել, որ փակված պոչամբարներում մակերևույթային ջրերի հոսքերը կառավարվեն, ռեկուլտիվացիոն և կուլտիվացիոն գործընթացները շարունակվեն այնպես, ինչպես պլանավորված է: Պարբերաբար իրականացնում ենք ստուգայցեր, որպեսզի համոզված լինենք, որ թե՛ ռելիեֆի, թե՛ կենսաբազմազանության, թե՛ ֆիզիկական առումով փոփոխություններ չկան կոնսերվացված պոչամբարներում:

Դա, կրկնում եմ, կատարվում է ընկերության նախաձեռնությամբ:

-Տարիներ շարունակ լսում ենք, թե բացահանքում կատարվող պայթեցումներից հետո փոշու ամպերը գալիս և բավականին լուրջ նստվածք են տալիս հատկապես Քաջարան քաղաքի, Քաջարանց գյուղի վրա: Այդ մասին Ձեր նկատառումները կուզենայինք իմանալ, նաև փոշու ազդեցությունը մեղմելուն միտված քայլերը:

-Հանքավայրում կատարվող պայթեցումներից առաջացող հիմնական բնապահպանական խնդիրներն ու ռիսկերը երկուսն են՝ տատանումներ և փոշու առաջացում-տարածում:

Փոշու առաջացման ազդեցությունը հասկանալու համար իրականացնում ենք մշտադիտարկում. տեղադրված երկու սարքավորում ունենք, որոնցից մեկը՝ քամու ուղղությամբ, երբ փոշին կարող է բերել Քաջարան քաղաք: Երկրորդը՝ Քաջարանց գյուղի ուղղությամբ քամու համար:

Դրանք աշխատում են մշտապես՝ 24 ժամ: Ավստրալիական կազմակերպության կողմից վերահսկվող այդ սարքավորումներից ստացված տեղեկատվությունը պարբերաբար տրամադրվում է մեզ: Բայց մենք այդ ամենը փոփոխելու, դրանց վրա որոշակիորեն ազդելու հնարավորություն չունենք:

Սարքավորումներից ստացվող տեղեկությունները ցույց են տալիս, որ մենք մնում ենք սահմանված նորմերի մեջ, իսկ թույլատրելի սահմանն ամրագրված է օրենքով:

Դրանով, իհարկե, չենք սահմանափակվում:

Կա նաև վիզուալ ազդեցություն. մարդ տեսնում է, որ պայթեցումներից փոշի է բարձրանում, որ գրունտային ճանապարհներից նույնպես փոշի է առաջանում... Ուստի և՝ մշտապես իրականացնում ենք ճանապարհների ջրում (չորային եղանակներին):

Բայց հիմա դիտարկում ենք մի շարք այլ նախագծեր ու տարբերակներ ևս, որպեսզի բարձրացնենք փոշու չեզոքացման արդյունավետությունը: Նման մեթոդներ կան, հիմա մեր բաժնի աշխատակիցները զբաղվում են դրանով:

Ինչ վերաբերում է տատանումներին... Չափումներն իրականացվել են և՛ ամենադանդաղ, և՛ ամենաինտենսիվ պայթեցումների ժամանակ: Ընդ որում՝ և՛ Քաջարանի, և՛ Կապանի ուղղությամբ:

-Լցակույտերի մասին. ինչպե՞ս եք որոշում դրանց տեղը, որքանո՞վ են դրանք վնասում շրջակա միջավայրին, բնությանը:

-Դատարկ ապարները հավաքում ենք այն տարածքներում, որոնք սահմանված են նախագծով և անցել են օրենքով սահմանված բոլոր փորձաքննությունները:

Նախագիծը ներկայացվել է ՇՄԱԳ փորձաքննության, տրվել է դրական եզրակացություն, ինչը նշանակում է՝ լցակույտերի վայրերի ընտրությունը հավանության է արժանացել լիազոր մարմնի կողմից:

-Հանրային կարծիք կա առ այն, թե պոչամբարներում, լցակույտերում կան չկորզված մետաղներ, որոնք ճառագայթելու հատկություն ունեն և վնասում են շրջակա միջավայրին, նաև մարդկանց առողջությանը:

-Նախ ֆիքսենք՝ մեր ընկերության հանքաքարի մեջ ռադիոակտիվ նյութեր չկան:

Իսկ ի՞նչ է նշանակում կորզել: Հանքաքարից կորզվում է նրա կորզելի մասը, այսինքն՝ կորզվում է այն միներալոգիական կազմը, որի կորզման արդյունքում գործունեությունը կարող է լինել տնտեսապես շահավետ:

Անշուշտ, կան հանքանյութեր, որոնք տեխնիկական և շահավետության առումով հնարավոր չէ կորզել, հենց դրանք են պոչամբար տեղափոխվում:

Տեսակետ կա, որ պոչամբարները թափուկակույտեր չեն, այլ տեխնածին հանքավայրեր:

Ապագա սերունդները միգուցե և նոր տեխնոլոգիաներով դրանց կորզելի մասը վերստին գնահատելու և կորզումն իրականացնելու հնարավորություն ունենան…

Այնպես որ՝ դրանք պոչամբարներ տեղափոխելը վատնում չէ. պարզապես ունենք կորզման՝ տնտեսապես շահավետության շեմ, որով և առաջնորդվում է ընկերությունը: Իսկ եթե այդ շեմը չպահպանենք, խնդիրներ կունենանք պետական մարմինների հետ:

-Տեղափոխվենք ջրային ռեսուրսների ոլորտ. Ողջի, Նորաշենիկ, Գեղի գետեր, Գեղիի ջրամբար... Որքանո՞վ է հաջողվում պահպանել դրանց անաղարտությունը: Նորաշենիկի հատվածում երբեմն-երբեմն վթարների ենք ականատես լինում:

-Նախ՝ մենք հետևում ենք միջազգային փորձին և կարևորություն տալիս ջուրը խնայող տեխնոլոգիաների կիրառմանը, քանզի ջրային պաշարները նվազում են:

Հնարավոր բոլոր ուղղություններով իրականացնում ենք ջրի խնայողություն և ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարում:

Այո, խնդիրներ ունենք մակերևույթային ջրերի անաղարտության ապահովման ոլորտում: Մտածել, թե ոչինչ չի արվում, իրականությանը չի համապատասխանում: Մտածել, թե բոլոր միջոցները ձեռնարկված կամ ներդրված են ու ամեն ինչ աշխատում է արդյունավետ՝ դա էլ ճիշտ չի լինի: Ուստի և՝ իրականացնում ենք ջրերի մշտադիտարկում... Աշխատանքները կատարում ենք երկու անկախ լաբորատորիայի միջոցով:

Ներկայումս իրականացվում է պոչամբարային տնտեսության խողովակաշարերի, վթարային ավազանների վերակառուցում, որը թույլ չի տա, ֆորսմաժորային իրավիճակներում, պոչատարից ունենալ արտահոսք դեպի Ողջի գետ:

Նորաշենիկի մասով. մեր կողմից գետ ուղարկված պարզվածքը գետի աղտոտվածության ֆոնը չի փոխում, հետևաբար՝ ավելի չի վատացնում ջրի վիճակը:

Ներկայումս առկա խնդիրների լուծման համար երեք նախագիծ է իրականացվում, նաև երկու ուսումնասիրություն:

-Մեր զրույցի ընթացքում վերստին նկատեցինք՝ բնապահպանության ոլորտում աշխատանքները կազմակերպելու համար բավականին տեխնիկական միջոցներ և սարքավորումներ եք օգտագործում...

-Դուք ճիշտ նկատեցիք... Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում կիրառվող գործիքները շատ են ու թանկարժեք, բայց ավելի թանկարժեք են պլանավորված ու ձեռք բերվելիք գործիքները, որոնք ձեռք կբերենք 2023-ին:

Եթե հնարավորությունները թույլ տան կյանքի կոչել 2023-ի նախատեսումները, ապա կունենանք տեխնիկական այնպիսի հագեցվածություն, որը թույլ կտա, օրինակ, դրոնով իրականացնել վիզուալ մշտադիտարկում, դաշտային պայմաններում իրականացնել քարտեզագրական միջոցառումներ:

-Այսինքն՝ առանց տեխնիկական միջոցների այսօր հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ բնապահպանություն:

-Իհարկե: Բայց ոչ մի անգամ նույն կետում չենք կանգնում: Մեր սկզբունքը շարունակականության ապահովումն է: Եթե այսօր հասել ենք մի նշաձողի, ապա հաջորդ տարվա համար ավելի բարձր նշաձող ենք դնում: Դրանք արտահայտվում են ոչ միայն սարքավորումների տեսքով: Թափոնների կառավարման ոլորտում, օրինակ, վերջին 2-3 տարվա ընթացքում ունենք առանձին շինություններ, որտեղ հավաքում ենք առանձնացված թափոնները: Ունենք, այսպես ասած, սեղմող սարքեր, որոնք մեծ քանակությամբ թափոնները ճզմում են, ծավալը փոքրացնում, իրացման հնարավորությունը մեծացնում:

Հետևաբար՝ այդ ոլորտում նույնպես պլանավորում ենք լրացուցիչ ներդրումներ, ինչը կտա աշխատանքի և՛ արագ, և՛ արդյունավետ կազմակերպում:

-Ընկերությունում կա՞ն թափոններ, որոնք պետք է տեղափոխել և հատուկ վայրերում հողով ծածկել:

-Թափոնների կառավարման լավագույն փորձը հետևյալն է՝ ձգտել չառաջացնել թափոններ: Իսկ եթե դա չի հաջողվում, ուրեմն պետք է հնարավորինս նվազեցնել, առաջացած թափոնները վերամշակել և դրանից ինչ-որ նյութեր ստանալ:

Վերջին տարբերակը վնասազերծումն է՝ ոչնչացնում ես թափոնը կամ ընդհանրապես թաղում:

Լավագույն փորձը դա է, և մենք ձգտում ենք դրան...

Մենք ձեռք ենք բերել այն տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս թափոնների արդյունավետ կառավարում:

Ի՞նչ ենք արել. առաջին հերթին սկսել ենք տարանջատել բոլոր տիպի թափոնները: Ամենավտանգավորը սնդիկային լամպերն են, որոնք վտանգավորության առաջին դասին են պատկանում: Բայց քանի որ Հայաստանում դրանց իրացման հնարավորություն չկա, որդեգրել ենք դրանց փոխարինումը «լեդ» լամպերով:

Մարտկոցները, որ երկրորդ դասի թափոններից են, տարանջատում ենք կենցաղային աղբից ու վերամշակման հանձնում լիցենզավորված կազմակերպություններին: Վերամշակման ենք հանձնում նաև բոլոր տիպի յուղերը, քիմռեագենտների պարկերը, շինարարական պարկերը, յուղի ֆիլտրերը, անվադողերը, ռետինը... Տարանջատում ենք մետաղի ջարդոնը, փայտը, թուղթը, պլաստիկե նյութերը, անվտանգության պարագանները... Այսինքն՝ ճիշտ մենեջմենթի դեպքում՝ վերջում թաղելու բան չի մնում:

Ներկայումս ունենք դասակարգված 35 թափոն, բոլորն էլ կառավարվում են...

-Ձեր պատասխաններից տպավորություն ենք ստանում, որ բնապահպանության ոլորտում, այսպես ասած, ազգային դպրոց, ազգային ավանդույթներ չկան: Երևույթը և խնդիրները միևնույնն են աշխարհի մասշտաբով: Հասցնո՞ւմ եք ծանոթանալ միջազգային փորձին:

-Խորհրդային տարիներին փակ շրջանակներում իրականացվող ընդերքօգտագործում է եղել, և չենք նկատել, թե աշխարհն ուր է գնում:

Օրերից մի օր բացել ենք մեր աչքերը և տեսել, որ աշխարհը շատ է առաջ գնացել: Ու սկսել ենք հետևել աշխարհի փորձին: Հիմա մի քայլ առաջ ենք եկել, հույս ունեմ, որ երբևէ կհավասարվենք միջազգային լավագույն փորձին...

-Մեկ ուրիշ տպավորություն էլ ստացանք Ձեր պատասխաններից. բնապահպանական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ընկերությունը պարտադրված է, կամա ակամա, համագործակցել գիտական հաստատությունների, գիտական հանրույթի հետ:

-Միանշանակ... Այդ շփումները կան տարբեր ձևաչափերով: Դա որևէ ֆորմատի և ինստիտուցիոնալ մակարդակի չէ, բայց համագործակցում ենք տարբեր ձևաչափերով:

Հանրապետության մի շարք բուհեր ունեն մեր ոլորտին առնչվող ամբիոներ, ֆակուլտետներ:

Ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով համագործակցում ենք:

-Արդյո՞ք բնապահպանության ոլորտին առնչվող խնդիրներին, կատարվող աշխատանքներին, ռիսկերին՝ բնակչությանն իրազեկ դարձնելու անհրաժեշտություն չեք տեսնում:

-Որպես ռազմավարություն՝ ընկերությունն իր առջև նման խնդիր է դրել:

Կարծում եմ՝ կատարվածը պետք է ցույց տալ հանրությանը և չսպասել, թե մարդիկ վաղ թե ուշ այդ մասին կիմանան:

Հիմա մենք շատ բան ունենք արած-դրած՝ շնորհիվ մեր աշխատակիցների, որն արժեր պարբերաբար ներկայացնել հանրությանը:

Այս հարցազրույցը ևս փաստում է, որ մենք թափանցիկ գործելակերպի կողմնակից ենք և կարևորում ենք բնակչության իրազեկումը, մեր կատարածի հանրայնացումը:

-Փորձենք ամփոփել մեր զրույցը...

-«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որդեգրել է ընդերքօգտագործման ոլորտում միջազգային լավագույն փորձին ընդօրինակելու և հասնելու քաղաքականություն: Դա և՛ տեխնոլոգիական, և՛ աշխատանքի անվտանգության ապահովման, և՛ բնապահպանական ոլորտներում:

Մեր կոլեկտիվը ներդրել է իր բոլոր ունակություններն ու հնարավորությունները՝ հասնելու դրան: Երբ մեր ներուժը բավարար չլինի՝ կներառենք այլ ռեսուրսներ:

Այո, ուզում ենք հասնել միջազգային լավագույն չափորոշիչներին, և դրա համար ընկերությունը չի խնայում տեխնիկական ու ֆինանսական միջոցներ, մարդկային ջանքեր:

Այդ ամենի արդյունքում, վերջիվերջո, ունենալու ենք ընդերքօգտագործման մի միջավայր, որն աչքի է ընկնելու արտադրության կազմակերպման բարձր կուլտուրայով և մարդկանց նորմալ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով:

Զրույցը՝

Սամվել Ալեքսանյանի եւ Մարի Նավասարդյանի

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine