Ереван, 17.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров «Армения — музей под открытым небом» — СМИ Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США Проведены обыски в офисе «Сильной Армении» в Ванадзоре Арагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорах В Армении официально запущена монетизация YouTube Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам Армения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри» Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человек


Հերմինե Նաղդալյանն ընդդիմադիրներին կոչ է անում անցնել բովանդակային աշխատանքի ընտրական օրենսգրքի շուրջ

Политика

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկմանը, որի շրջանակներում մարտի 30-ին կայացել է առաջին հանդիպումը իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև

Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ ընդդիմության կողմից օգտագործվող բառապաշարն անընդունելի է, ք անի որ ավելի շատ բնորոշ է մարտական գործողությունների: «Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ այն բառապաշարը, որը կիրառում է ընդդիմությունը՝ «զիջում», «բանակցություն», «ճնշում» և այլն, ավելի մարտական գործողությունների է բնորոշ, և անընդունելի է ինչպես դա, այնպես էլ դրանից բխող վարքագիծը: Որևէ արդարացված անհրաժեշտություն չեմ տեսնում նման կոչերի ու քայլերի: Երեկվա հանդիպումից առաջին և գլխավոր տպավորությունն այն էր, որ իշխանությունը իր վերաբերմունքով մաքսիմալ կառուցողական էր, հանդուրժող և հարմարվող՝ թե՛ ֆորմատի անկազմակերպվածության, թե բովանդակային անհամաձայնության նկատմամբ:

Անգամ մեկ ու կես ժամ սպասելուց և քաղաքական նպատակներով ցուցադրական ելույթներ ունկնդրելուց հետո , այնուամենայնիվ, իշխանական թևի ներկայացուցիչները պատրաստակամ էին, պատրաստ բովանդակային քննարկման, ամեն կերպ ձգտում էին հարթել ծագած տարաձայնություններն ու ընդհանուր աշխատանքի, կառուցողական քննարկման դաշտ հրավիրել մասնակիցներին, ինչը ամենևին բնորոշ չէր մյուս թևին»,- ընդգծեց Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանն անհամաձայնություն է տեսնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պահվածքի մեջ: Նրա խոսքով՝ նրանք,  արհեստական և մանր խոչընդոտներ առաջացնելով, ի սկզբանե հանդիպումը փորձում էին վերածել ընդամենը հրապարակային հարթակներում երևալու լրացուցիչ հարմար առիթի: «Ընդհանուր դիսկոմֆորտը նկատելի է թե՛ քննարկմանը մասնակցած և թե՛ չմասնակցած քաղաքացիական հաստատությունների ներկայացուցիչների շրջանում: Իրականում, համարում եմ, որ սրանք աշխատանքային հանդիպումներ են , քննարկումներ և ոչ՝ բանակցություններ, որոնք կարող են երկուստեք օգտակար լինել, լույս սփռել դիրքորոշումների վրա, մասնակիցների համար միմյանց համոզելու լավ բազա դառնալ, բայց , այնուամենայնիվ, որոշումներ կարող են կայացվել միայն խորհրդարանում: Ողջունում եմ իշխանական թևի մեր ներկայացուցիչների համբերատար և հանդուրժող մոտեցումը, որը երեկ ակներև դարձավ հասարակությանը և ևս մեկ անգամ ապացուցեց , որ իշխանությունները պատրաստական են ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված ցանկացած ֆորմատով քննարկումներին: Վստահ եմ, որ նույն ոգով էլ շարունակելու են հնարավոր բոլոր առաջարկների դեպքում և նախաձեռնողների հետ հետագա աշխատանքում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Հերմինե Նաղդլայանը գործընթացին մասնակցող և չմասնակցող բոլոր մյուս գործընկերներին, կոչ է անում ներքին և արտաքին անհարթություններն ու անհամաձայնությունները հաղթահարել, միմյանց պիտակավորելու, կասկածելու, այդ թվում և՝ «իշխանության օրակարգին» մասնակցելու մեջ մեղադրելու փոխարեն , անցնել բովանդակային աշխատանքի:

«Բավական է դեմագոգիա և ձևականություն բանեցնել: Սա «իշխանության օրակարգը» չէ, երկրի  օրակարգն է: Աշխատեք, համոզիչ եղեք, միասին մենք կարող ենք որակյալ օրենսգիրք ունենալ»,- եզրափակեց նա:

4+4+4 ձևաչափով բանակցությունների շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին՝ ժամը 18:00-ին: Մարտի 30-ին այդ ձևաչափում առաջին քննարկմանը խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական խմբակցություններից մասնակցել են ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն:

«Ժառանգություն»-ը քննարկմանը չմասնակցեց: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի զեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, ՀԱԿ խմբակցութփյան ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Քաղաքացիական հասարակությունից քննարկմանը  մասնակցել են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян