Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի նոր՝ հնարավոր դաշնակիցները

Նանե Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դաշնակիցների ընտրությունը թելադրվում է բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքով, ռազմաքաղաքական շահերի համընկնումով, տնտեսական փոխշահավետ համագործակցության հնարավորությամբ, նաև երկրների ղեկավարությունների ցանկությամբ։ Աշխարհաքաղաքականության մեջ, սակայն, որպես կանոն վերջին գործոնն աննշան տեղ ունի այս գործընացում։

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ դեռևս քառօրյա պատերազմից առաջ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակը, որը նոր դաշնակցային փոխհարաբերություններ ձևավորելու համար բավականին նպաստավոր իրավիճակ էր, և որոնց վրա Հայաստանի դիվանագիտական կորպուսը հարկ եղածի  պես չսևեռվեց, կարող ենք ասել, որ մենք այն բացառիկ երկրներից ենք, որին նոր դաշնակիցներ ձեռք բերելու համար հարկավոր են ոչ այնքան վերոհիշյալ գործոնների առկայությունը, որքան ցանկությունը՝ նոր դաշնակիցներ ձեռք բերելու։

Ապրիլյան պատերազմից հետո, հատկապես, երբ Հայաստանը բոլորովին մենակ՝ առանց ռազմավարական դաշնակցի գոնե բարոյական աջակցության, զսպեց ադրբեջանական բանակի ագրեսիան, որին աջակցում էին մի շարք՝ մեզ հայտնի պետություններ, նոր դաշնակիցներ ձեռք բերելն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հրամայականներից է։

Այժմ փորձենք դիտարկել, թե դեպի որ կողմ կարող է թեքվել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և դաշնակցային հարաբերություններ ձևավորվելու ինչ հնարավորություններ ունենք։

Սկսենք տարածաշրջանից։ Հայաստանը գոնե զուտ աշխարհագրական տեսանկյունից, նեղ և լայն իմաստներով գտնվում է մի քանի տարածաշրջաններում, և Հարավային Կովկաս լինելուց զատ, այն նաև Մերձավոր Արևելք է։ Այստեղ ծավալվող ռազմաքաղական գործընթացներին եթե Հայաստանը ներգրավվելու անհրաժեշտություն չունի, ապա տնտեսական տեղաշարժերին այս կամ այն կերպ ինտեգրվելու մեծ հնարավորություն ունի։ Եվ Իրանը Մերձավոր Արևելքի այն անկյունաքարային խաղացողներից է, որի հետ համագործակցությունից Հայաստանն առնվազն տնտեսական մեծ օգոըտներ կարող է քաղել։

Մի քանի պատճառներ թե ինչու Հայաստանը պետք է դաշնակցային հարաբերություններ ունենա Իրանի հետ։

Առաջին՝ Իրանի քաղաքական վերնախավն, առանց չափազանցության, առանձնահատուկ դրական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ։ Հայաստանն այն եզակի երկրներից էր, որը բարիդրացիական հարաբերություններ ձևավորեց շուրջ կես դար պատժամիջոցների տակ ճկռող Իրանի հեռ, մինչ տարածաշրջանի մյուս բոլոր պետություններն սատարում էին Արևմուտքի ծանր պատժամիջոցների քաղաքականությունը Իրանի նկատմամբ և այս երկրի հետ քաղաքական, տնտեսական և այլ բնույթի համագործակցություն ունենալու ցանակություն հայտնեցին միայն այդ պատժամիջոցները հանելուց հետո։

Երկրորդ՝ Իրանի ազդեցությունն օրեցօր մեծանում է Մերձավոր Արևելքի արաբական երկրներում, ինչը չափազանց ցավագին է ընկալվում տարածաշրջանային ինչ-ինչ հավակնություններ ունեցող Թուրքիայում։ Մյուս կողմից, չնայած Իրանի կրոնական մեծ ազդեցության Ադրբեջանում, այնուամենայնիվ այս երկիրը խնդրահարույց հարևան է Իրանի համար, որի արտաքին քաղաքական հայեցակարգը ամբողջովին տեղավորվում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Եվ Իրանի հյուսիսային՝ թյուրքախոսներով բնակեցված շրջանների նկատմամբ, թուրք-ադրբեջանական հավակնությունները զսպելը Իրանի առջև դրված այն քաղաքական կարևորագույն խնդիրներից է եղել, որը մշտապես այս երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է եղել։

Երրորդ՝ պատժամիջոցներից հետո արդեն համաշխարհային շուկա դուրս եկած իրանական գազը կարող է մտնել հայկական շուկա՝ թուլացնելով և՛ ռուսական մենաշնորհն այստեղ, և մեծացնելով Հայաստանի՝ Իրանի համար էներգետիկ տարանցիկ գոտի լինելու հավակնությունները։

Աշխարհի տնտեսական հսկա Չինաստանը, նույնպես այն եզակի երկրների շարքից է, որը մշտապես պատրաստակամություն է հայտնել ընդլայնել քաղաքական-տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ։ Գաղտնիք չէ, որ թյուրքական աշխարհը և երկրի արևմուտքում բնակվող թյուրքախոս տարրը սպառնալիք են Չինաստանի համար, և հայկական պետականությունը, որը ճեղքում է թյուրքական աշխարհը երկու մասի, կարևոր գործոն է այս երկրի համար։ Այսինքն Չինաստանին այստեղ՝ Հարավային Կովկասում անհրաժեշտ է կայուն և զարգացած Հայաստան, որի հետ այն պատրաստ է իրագործել ինչպես տնտեսական խոշոր ծրագեր, այնպես էլ ընդլայնել աշխարհաքաղաքական համագործակցությունը։

Չինաստանի և Իրանի գործոնները կոտրում են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին երկընտրանքի կարծրատիպը։ Այս մտայնությունը, ցավոք, տիրապետող է եղել ինչպես մեր դիվանագիտական բլոկի, այնպես էլ փորձագիտական շրջանակների համար, ինչը թույլ չի տվել տեսնել դաշնակիցներ ունենալու այլընտրաքնային տարբերակները։

Այժմ Արևելքից տեղափոխվենք Արևմուտք և մասնավորապես ԵՄ և ԱՄՆ։ Հին աշխարհամասին և ԱՄՆ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները հարկավոր է դիտարկել արևմտյան ռազմաքաղաքական կառույցների հետ համագործակցության կտրվածքով։ Եթե դիտարկենք ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունները, հատակապես տնտեսական ոլորտում, ապա դրանք կարելի էր համարել բավականին արդյունավետ, մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ ի չիք եղան ասոցացման համաձայնագրի շուրջ մի քանի տարի տևած բանակցություններն ու ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունները։ Սա լրջագույն հարված էր ԵՄ-Հայաստան հարաբերություններին, որից հետո էլ, սակայն, ԵՄ-ն չհրաժարվեց Հայաստանին համագործակցության երկրորդ հնարավորություն տալուց։ Իսկ քառօրյա պատերազմը, որպես երկրի արտաքին քաղաքական օրակարգը վերակազմելու մեկնակետ, այժմ ստեղծել է ԵՄ-ի հետ առնվազն տնտեսական հարթակում արդյունավետ համագործակցություն խորացնելու պարարտ հող։ Եթե ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական համագործակիցությունը իրատեսական է, ապա նույնը չի կարելի ասել  ՆԱՏՕ-ի մասին։ Այս կառույցի հետ կապված Հայաստանը չի կարող ունենալ ավելի բարձր ակնկալիքներ քան զուտ գործընկերային հարաբերություներն են։ Իսկ Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերություն առանց ՆԱՏՕ անդամակցության դժվար է պատկերացնել։ Այլկերպասած Արևմուտքը չի կարող լինել Հայաստանի դաշնակիցն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ում է, իսկ ռուսական ռազմաբազ՝ Գյումրիում։ Մյուս կողմից Արևմուտքը Հայասատանը չի կարող դիտարկել ավելին քան տնտեսական գործընկեր, և ոչ միայն  Հայաստանի եվրասիական ռազմական ճամբարին պատկանելու համար։ ՆԱՏՕ—ին հարկավոր զրո խնդիր ունեցող անդամ-երկրներ։ ԼՂ հիմնախնդիր ունեցող Հայաստանի՝ ՆԱՏՕ անդամակցության պահից հակամարտությունը կդառնս նաև ՆԱՏՕ-ինը, իսկ վերջինիս ընդհանրապես անհրաժեշտ չեն խնդրահարույց անդամներ։ Այս քաղաքականությունը ՆԱՏՕ-ն որդեգրեց ՌԴ-ի հետ ռազմական կոնֆլիկտի մեջ մտած և տարածքային վեճեր ունեցող Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ, որոնք, չնայած ազատվեցին ռուսսական ներկայությունից, բայց և չկարողացան դառնալ ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ նույնիսկ ԵՄ-ի անդամ։

Այսինքն, Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցելը բարդ և երկարատև գործընթաց է, որի դրական հանգուցալուծմանը սպասելու համար Հայաստանը ժամանակ չունի։

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу