ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը
ПолитикаԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 106, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Oրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով: «Մասնավորապես, Սահմանադրության 216 հոդվածը սահմանում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նիստի օրը: Նախագծում առաջին հերթին ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները: Սահմանադրության 191-րդ հոդվածը պաշտպանին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտպանը կարող է քննարկել կազմակերպությունների դեմ բերված բողոքը:
Սահմանվել է, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է քննարկել հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին: «Սահմանադրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ կարգավորումը կապված է մարդու իրավունքներին առնչվող նորմատիվ ակտերի կատարման գործում պաշտպանի մասնակցության հետ: Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների Ö ‡ իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի ուղարկելու պահանջը:
Օրենքի նախագծով պաշտպանին վերապահվել է «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգի և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման իրավասությունը: Նախագծով նաև մանրամասն կարգավորումների է ենթարկվել պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության կարգը, ամրագրվել է պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը: Նախագծով կարևոր երաշխիքներ են սահմանվել պաշտպանի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար: Նման կարևոր գործառույթ է պատասխանատվությունը մարդու իրավունքների պաշտ պանի գործունությունը խոչընդոտելու համար: Գործող քրեական օրենսգրքով մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն պաշտոնատար անձանց համար, սակայն նախագծով ընդլայնվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև ոչ պաշտոնատար անձինք: