Ереван, 24.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում

Политика

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։

Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։

2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական   ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։
Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ  ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։ Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։

Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։

Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։
Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական   իշխանության յուրացման»  մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը  նրան մեղավոր  ճանաչեց  զանգվածային  անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական   ծախսերի համար՝ բացի հարկերից։

Շարունակությունն՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ Լուրեր.com

Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией