Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»


Ծովային հրետանի. իսկապե՞ս միշտ այնպես է, ինչպես ֆիլմերում

Մենք գիտենք, որ...

Դեռևս 1200-ական թվականներից առագաստանավերում օգտագործվող ծովային հրետանին օգտագործվել է հակառակորդ նավերի անձնակազմին ոչնչացնելու և նավերը խորտակելու համար, քանի որ գնդերի՝ արկերի պայթյունների հետևանքով զոհվում էին նավաստիները և վնասվում էր նավը:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ միայն 18-րդ դարի վերջերից են օգտագործվել պայթող գնդեր, իսկ մինչ այդ գնդերն ուղղակի խոցում էին նավի կորպուսը, քանի որ դրանք սովորական մետաղե գնդեր էին: Ընդ որում, նավի ռմբակոծությունը նպատակ չէր հետապնդում նավը խորտակել, քանի որ դա իրականացնելը շատ դժվար էր, չնայած նման դեպքեր արձանագրվել են: Այն ժամանակ նավը ոչնչացնելու հիմնական միջոցը աբորդաժն էր:

Իսկ ռմբակոծությունը նպատակ ուներ վնասել նավի ղեկավարումը՝ շարքից հանելով ղեկային համակարգը կամ առագաստների կայմերը: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ մի քանի կիլոգրամանոց գնդեր կրակելով հակառակորդ նավի վրա՝ նպատակ էր դրված այդ գնդերով սպանել նավաստիներին. դա քիչ հավանական է:

Նավաստիներին վնասելու գործը այստեղ կատարում էին ոչ թե գնդերը, այլ փայտի տաշեղները: Բանն այն է, որ գունդը, մեծ արագությամբ մխրճվելով նավի կորպուսի մեջ, տաշեղների էր վերածում կորպուսի փայտանյութը, որոնք էլ հենց խոցում էին մարդկանց: Մոտ տարածությունից արձակված 15 կիլոգրամանոց գունդը թափանցում էր 60 սանտիմետրանոց հաստության փայտանյութի մեջ՝ առաջացնելով մեծ արագությամբ տարբեր կողմեր թռչող մահացու բազմաթիվ տաշեղներ: Դա միայն կինոնկարներում է, որ արձակված գունդը հզոր պայթյուն է առաջացնում և չորս կողմը մահ սփռում, կամ էլ խորտակում նավը: 

Պարզ է, որ այս ամենից խուսափելու համար պետք էր նավերի կորպուսը պատրաստել այնպիսի փայտանյութից (այն ժամանակ երկաթյա կորպուսով նավեր չէին կառուցում), որը լիներ պինդ և քիչ տաշեղներ տար, իսկ այդպիսի լավագույն փայտանյութ համարվում էր վիրգինյան կաղնին (Quercus virginiana), որը, ի դեպ, ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի խորհրդանիշն է:

Ծովային հրետանի առաջին անգամ 1200 թվականին օգտագործել են արագոնցիները Անժուի նավատորմի դեմ: Իհարկե, պարզ է, որ այդ առաջին հրետանու օգտագործումը էֆեկտիվ չի եղել: Արագոնցիների հրետանին ընդամենը վախեցնում էր իր կրակոցների ծխով ու ձայնով:

Փողից լիցքավորվող առաջին նավային ստացիոնար հրանոթը հայտնվել է 1336-1338 թվականներին: Նավային հրետանու առաջին մարտական օգտագործման դեպքը արձանագրվել է 1340 թվականին Սլեյսի ճակատամարտի ժամանակ, ընդ որում, այս անգամ ևս հրետանու օգտագործումը էֆեկտիվ չի եղել: Արդյունքում մինչև 15-րդ դարը, չնայած ծովային հրետանին կար տարբեր տեսակի և որակի նավերի վրա, բայց հանդիսանում էր քիչ օգտագործվող և քիչ ուսումնասիրված զինատեսակ: 

Միայն 1500 թվականին «Լե Շարանտ» կարակկայի վրա ֆրանսիացի նավաշինարար Դեշարժը ստեղծեց հրանոթային հենակետեր, ինչն արդեն իսկ մեծ առաջընթաց էր այդ գործում: Չնայած դրան, անգամ մինչև 16-րդ դարի վերջերը նավերում օգտագործում էին կատապուլտներ և բալաստներ: Առաջին իսկական նավային հրետանին բոմբարդիրն էր, որը հայտնվել է 15-րդ դարի կեսերին:

Այդ ժամանակներից սկսեցին օգտագործել չուգունե գնդեր, իսկ երբեմն էլ այդ գնդերը օգտագործում էին շիկացած վիճակում՝ հակառակորդի նավի վրա հրդեհ առաջացնելու նպատակով:

Չնայած նրան, որ անգամ 16-18-րդ դարերում հրետանին արդեն իսկ դարձել էր ռազմական նավերի անբաժանելի սպառազինության մաս, այնուամենայնիվ, դժվար էր խորտակել անգամ զինամթերքով և թնդանոթներով ծանրաբեռնված փայտյա կորպուսով առագաստանավը: Վատ էր ինչպես թնդանոթի նշանառությունը, այնպես էլ հեռահարությունը, և հաճախ ճակատամարտի ել քը վճռում էր աբորդաժը, որի համար էլ պետք էր գնդակոծությամբ շարքից հանել անձնակազմին: Հետագայում, իհարկե, հայտնվեցին այլ տեսակի գնդեր՝ պայթուցիկ, հրդեհառաջացնող, կարտեչ և այլն:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Մեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետը