Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Թավշյա լաբիրինթոս» Նիկոլի համար

Политика

Մինչ հաշվետվության ընտելացած հայերը` չբավարարվելով վարչապետի օրեցօր կցկտուր ու ավելի շատ հարց հարուցող, քան պատասխանող լայվերով` տրվել են գուշակությունների`  ի՞նչ է կատարվել Դավոսում ու հատկապես` ինչու՞, ընդունում ու մերժում են ռուս փորձագետների խայծերը, Նիկոլ Փաշինյանը վերադարձավ ու քանի օր է` լայվ չկա, ավելին` տրվել է ուժային կառույցների հետ հանդիպումների: Դա, թերևս, ուղղակի պատասխանն է Դավոսի. նախ ՊՆ, հետո` ոստիկանություն: Իհարկե, պաշտոնական առիթներ էլ կան (հունվարի 28-ը), բայց կա և պատճառ` «Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. ՀՀ և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՀՀ զինված ուժերն են և ԱրցախիՊԲ-ն»,-ասել է վարչապետը ՊՆ-ում:

Ճիշտ է ասել, բայց պետությունը համակարգ է, որի բոլոր կառույցները պետք է նույն ուղղությամբ, նույն տրամաբանությամբ գործեն: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հաջորդ այցը պետք է լիներ ԱԳՆ ու այնտեղ էլ պետք է ասվեր, որ ՀՀ անվտանգությունն ապահովվում է ՀՀ շահերից բխող արտաքին քաղաքականությամբ, և ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանի Հայաստանի քաղաքակրթական ընտրությանն ու արժեհամակարգին, գործի ճկուն, դուրս գա իրավիճակը մեկնաբանողի դերից, դառնա իրավիճակ ծրագրող ու թելադրող:

Բայց Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ չգնաց: Ոչ այն պատճառով, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ ամենը գիտի, Պնախարար Դավիթ Տոնոյանը չգիտեր: Նիկոլն ինքն էլ հնարավոր չի համարում, որ Հայաստանն ունենա հայաստանակենտրոն արտաքին քաղաքականություն: Որովհետև իրենից առաջ Հայաստանն ընտրել է երկու քաղաքակրթությունների միջակայքը, քաղաքական դաշտում այդպիսի տարածքը երկկողմանի հարվածի տակ է` երկուստեք դիտվում է ազդեցության գոտի, որ չի կարող չեզոք ու ինքնուրույն լինել, քանի դեռ չի կողմնորոշվել քաղաքակրթության վերջնական ընտրության մեջ ու հեռու է ադեկվատ արժեհամակարգ ունենալուց:

Համենայնդեպս` այսօր Հայաստանը երկատված է ցանկությունների ու իրականության միջև: ԱԳՆ-ում ամենամեծ փոփոխությունը մի քանի դեսպանների հետ կանչն ու նոր դեսպաններ նշանակելն է: Ու հստակ չէ` ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը, խնդիրները որո՞նք են, ի՞նչ միջոցներով են այդ խնդիրները լուծվում: Դատելով հստակ հայեցակարգի բացակայությունից, միջազգային կառույցներում Հայաստանի քվեարկություններից, մեր արտաքին քաղաքականության հիմքում ռազմավարական համագործակցությունն է միայն մեկ երկրի` ՌԴ-ի հետ, 10-րդ կետից նոր սկսվում են այլ երկրները: Կամ` չեն էլ սկսվում: Երբ Փաշինյանին Մոսկվայում հարցրել էին` Վենեսուելայի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, որ ինքն արեց, պատասխանել էր. «Ոչ մի ասոցիացիա չի կարողլինել պարզապես»: Նաև պատճառաբանել էր. «Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողն առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը»:

Հազիվ թե Նիկոլը մանկուց ուսումնասիրել է Վենեսուելայի պատմությունը և լավ գիտի Սահմանադրությունը: Եթե Վենեսուելայի իրադարձությունները լինեին 2018-ի ապրիլին` ԱԺ-ն շրջափակող փշալարերի վրա գրոհող Փաշինյանը կհայտարարեր, որ եղբայրական Վենեսուելան փորձում է ժողովրդավարական ճանապարհով ազատվել բռնապետից ու գործում է ըստ Սահմանադրության և հաստատ սիրո ու համերաշխության հեղափոխության անունից ողջույններ կուղարկեր անծանոթ քաղաքական եղբայր Խուան Գուայդոյին: Հիմա չի կարող: Այդպես էլ պիտի լինի` պետություն է ներկայացնում: Բայց` ո՞ր պետությունը: Որ առաջվա պես ամեն հայտարարությունից առաջ ու հետո պիտի նայի Կրեմլի ուղղությա՞մբ, թե՞ իրավասու է տեսակետ հայտարարել` իր շահերից ելնելով:

Հայաստանի համար Վենեսուելան աշխարհի մյուս ծայրում գտնվող պետություն է, որտեղ ծավալվող իրադարձություններն իրեն չեն վերաբերում, բայց Հայաստանն իբրև ինքնիշխան պետություն չի կարող տեսակետ չունենալ և իր վերաբերմունքը պիտի միջազգային կառույցներում քվեարկությամբ արտահայտի: Վենեսուելայի հարցով: Կամ` այլ: Ու` ինչպե՞ս է քվեարկելու կոնկրետ այս դեպքում: Հօգուտ Վենեսուելայում ժողովրդավարական փոփոխությունների ու նոր ընտրությունների՞, թե՞ Նիկոլաս Մադուրոյի, որովհետև նրան պաշտպանում է Մոսկվան: Հետաքրքիր է ինչպե՞ս է Փաշինյանը բացատրելու, թե ինչու՞ ինքը հանուն ժողովրդավարական փոփոխությունների իշխանափոխություն ու արտահերթ ընտրություններ արեց: Որովհետև դա ՀՀ Սահմանադրության պահա՞նջն էր: Վենեսուելայի Սահմանադրությունը պահանջում է, որ Մադուրո՞ն մնա նախագահ: Իսկ ժողովրդի 80 տոկոսի փոփոխությունների պահա՞նջը: Այսօր Վենեսուելան, վաղը մեկ այլ իրադարձություն հրատապ են դարձնելու հարցը` ու՞մ հետ է նոր անվանվող Հայաստանը` ժողովրդավարությա՞ն, թե՞ եվրասիականության: Քանի դեռ ընտրությունը չի կատարված, Փաշինյանը ոչ միայն  ԱԳՆ չի գնա, այլև հարկադրված է Դավոսից Մոսկվա մեկնել: Հետո էլ` Բեռլին: Ու ոչ մի տեղ յուրային չի ընկալվելու, քանի դեռ Հայաստանը չի հաղթահարել ներքին երկվությունը:

Կա երրորդ կողմը` Հայաստանում  նոր արժեքների ձևավորման գործընթացում մերժվում են ոչ թե հին, այլ բոլոր արժեքներն, ու այդ հարթության մեջ էր նաև ՔՊ նախագահ Սասուն Միքայելյանի` թավշե հեղափոխությունը պատերազմում հաղթանակից վերդասելու հայտարարությունը: Իրավիճակ չի փոխում, որ նա ազատամարտիկ ու հրամանատար է, ավելի է խորացնում մտայնությունը, որ համատարած մերժումի մեջ չկան չափանիշներ: Դա հասարակական ճգնաժամի ազդանշան է, երբ չկան ոչ միայն չափանիշներ, այլև չափանիշների չափանիշներ: Ճգնաժամ, որ ստեղծվել է հետհեղափոխական իշխանության քաղաքականությամբ և այդ քաղաքականությանը հասարակական դիմադրունակության բացակայությամբ:

Անդրանիկ Հարությունյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»